• Latest news

Գիտնականները բացահայտել են անչափահասների հարբեցողության գաղտնիքը

17 մայիսի, 2016  23:48

Անչափահասների իմպուլսիվության եւ հարբեցողության միջեւ գենետիկ կապ կա, պնդում են Սասեքսի համալսարանի հոգեբանները եվրոպացի հետազոտողների խմբում: Նրանք անչափահասների հարբեցողության մեղավոր են համարում KALRN գենը, որը պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար:  

Գիտնականները բացատրել են, որ KALRN գենը կոդավորում է կալիրին սպիտակուցը, որը մասնակցում է դենդրիտային փշերի ձեւավորմանը` աճելով նյարդային բջիջների մակերեւույթի ընձյուղներից: Դենդրիտային փշերը նպաստում են նեյրոնների միջեւ կապերի հաստատմանը: Նրանց դերը կարեւոր է նաեւ հոգեկան եւ մտածողական գործառույթների համար: Հենց KALRN-ն է կապված այնպիսի խանգարումների հետ, ինչպիսին է ուշադրության պակասի համախտանիշը կամ հիպերակտիվությունը:  

Հետազոտողներին արդեն հայտնի էր, որ իմպուլսիվության եւ ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահման միջեւ որոշակի կապ կա: Հայտնի էր եւ այն, որ մարդու մոտ կործանարար հակումների առաջացման վրա կարող են ազդել գենետիկական գործոններ: Այնուամենայնիվ, շատ դժվար է որոշել, թե հնարավոր թեկնածուների հսկայական թվից ճշգրիտ որ գեներն են վերոհիշյալ հոգեկան խանգարումների աղբյուրը: Որոնման դաշտը նեղացնելու համար գիտնականները մկների վրա փորձարկում են իրականացրել` ուսումնասիրելով նրանց իմպուլսիվ պահվածքը: Դրա շնորհիվ նրանց հաջողվել է նշել գեների օրինակելի հավաքածուն, որոնք կարող էին անհրաժեշտ ազդեցությունն ունենալ:  

Հետո հոգեբանները 1400 անչափահասի շրջանում հարցում են անցկացրել, որում կամավորները նշել են իրենց սովորույթները, ինչպես նաեւ իրենց կապը ալկոհոլի եւ թմրանյութերի հետ: Հետո երիտասարդները մասնակցել են թեստի, որտեղ գնահատվել է նրանց պարգեւ սպասելու կարողությունը: Փորձարկման ընթացում անչափահասների ուղեղը սկանավորել են գործառնական տոմոգրաֆով: Երբ փորձարկվածների արդյունքները համեմատել են նրանց գենետիկ պրոֆիլների հետ, պարզվել է, որ շատ գեներ, որոնք ի հայտ էին բերվել մկների մոտ, կապված էին անչափահասների մոտ իմպուլսիվության հետ:   

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Frontiers in Genetics ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել