• Latest news

Վիրահատությունը փոխել է ոլորված պարանոցով տղայի կյանքը (ֆոտո)

20 մայիսի, 2016  22:41

13-ամյա Մեհենդրա Ահիրվարը Հնդկաստանից տառապում է բնածին միոպատիայով` հիվանդությամբ, որի պատճառով նրա պարանոցի մկաններն այնքան թույլ են, որ նրա գլուխը կախվում է  180 աստիճանի անկյան տակ: Վերջերս նրան վիրահատություն են կատարել, որը կարող է ամբողջությամբ փոխել նրա կյանքը: 

Երկար տարիներ տղայի ծնողները նրան տարել են բժիշկների մոտ, բայց ոչ մեկն այդպես էլ չի կարողացել օգնել նրան: Օգնությունը եկել է լիովին անսպասելիորեն. Ջուլի Ջոնսը Լիվերպուլից դրամահավաք է կազմակերպել եւ  12 000 ֆունտ է հավաքել,  որպեսզի օգնի կազմակերպել հնդիկ տղայի բուժումը: Վիրաբույժ Ռաջագոպալան Կրիշնանը Դելիից վիրահատություն է կատարել, որը կարող էր փրկել կամ սպանել Մեհենդրային: 

Վիրաբույժի խոսքով, որը մինչեւ Հնդկաստան վերադառնալը 15 տարի աշխատել է Մեծ Բրիտանիայում, վիրահատությունն իր տեսակի մեջ առաջինն էր. բժիշկների խումբը հեռացրել է նրա վզի ողերը եւ դրանք փոխարինել է ոսկրե տրանսպլանտով, որը վերցվել էր ազդրի ոսկրերից եւ նոր պարանոցն ամրացրել է մետաղական թերթիկների օգնությամբ: Վիրահատությունը 10 ժամ է տեւել:

Մինչեւ վիրահատությունը տղայի կյանքը իսկական մղձավանջ էր, նա ոչինչ չէր կարողանում ինքնուրույն անել: Երբ Ջուլի Ջոնսը, որը 2 երեխա ունի, իմացել է նրա մասին, որոշել է ինչ-որ կերպ օգնել նրան եւ   28 օրում նրան հաջողվել է տղայի համար  12 000 ֆունտ հավաքել: Այն ժամանակ նա չէր ենթադրում, որ, չնայած ինքնաթիռներից վախին, մոտ ապագայում ստիպված կլինի Հնդկաստան մեկնել եւ հանդիպել Մահենդրային նրա եւ նրա զարմանալի պատմության մասին հեռուստահաղորդման շրջանակում: 

Հնդկաստանը հենց առաջին հայացքից ապշեցրեց Ջուլիին, իսկ տղայի հետ հանդիպումը վիրահատությունից  3 օր անց մինչեւ հոգու խորքը հուզեց նրան: 

Այժմ Մահենդրան տուն է  վերադարձել եւ իրեն լավ է զգում: Անանուն բարեգործը նրան հաշմանդամի էլեկտրական սայլակ է տվել եւ տղան այժմ կարող է հեռուստացույց դիտել, գրել եւ նույնիսկ խաղալ ընկերների հետ: Հետաքրքիր է, որ վիրահատությունից հետո նրա ձայնը սկսել է ավելի լավ հնչել: 

Նա ստիպված կլինի 6 ամիս հատուկ վզային սեղմիրան կրել, ինչպես նաեւ կանոնավոր կերպով խորհրդակցել բժշկի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել