• Latest news

Տարեց հարբեցողները երկար չեն ապրում

6 մարտի, 2014  12:44

50-60 տարեկան տղամարդիկ եւ կանայք, որոնք շատ են խմել, 20 տարվա ընթացքում ենթակա են եղել մահվան ավելի մեծ ռիսկի, քան նրանց չափավոր խմող հասակակիցները, պարզել են ամերիկացի հետազոտողները:

Օսթինի տեքսասյան համալսարանի հոգեբանության պրոֆեսոր  Չարլզ Հոլահանը եւ նրա գործընկերները հետազոտել են 55-65 տարեկան 443 մարդու սովորությունները: Բոլոր մասնակիցները եղել են չափավոր խմող, այսինքն՝ վերջին ամսվա ընթացքում օրական օգտագործել են միջինում 1,5 բաժակ ալկոհոլ:

Հաջորդ 20 տարվա ընթացքում հետազոտողները համեմատել են տարեցների մահացության մակարդակը, որոնք ասել են, որ շատ են խմում, նրանց տարեկիցների հետ, որոնք ասել են, որ չափավոր խմող են: Հետազոտողները նաեւ ի նկատի են ունեցել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ընտանեկան վիճակը, ծխելը, եկամուտները, ընկճախտի եւ հիվանդության ախտանիշերը, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շատ խմող տարեց մարդկանց շրջանում հաջորդ 20 տարիների ընթացքում մահացության հավանականությունը երկու անգամ մեծ է եղել, քան նրանց շրջանում, ովքեր չափավոր են խմել:

Պարզ ասած՝ խմող մարդիկ երկար չեն ապրում: 20 տարի հետո շատ խմող մարդկանց 61 %-ը և չափավոր խմողների 37%-ը մահացել է:

«Շատ խմելը վնասակար է ցանկացած տարիքում», - ասում է Հոլահանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարեւոր է ոչ միայն խմիչքի ընդհանուր քանակը: Միանգամից չափազանց շատ ալկոհոլ օգտագործելը հանգեցնում է առողջական խնդիրների, ավտովթարների, ընտանիքում բռնության եւ ռիսկային սեռական վարքի:

Բայց ալկոհոլի ինտենսիվ օգտագործումը հատկապես վտանագավոր է տարեց մարդկանց համար, քանի որ նրանք տարիքի հետ կապված առողջական խնդիրներ են ունենում, նաեւ՝ դեղեր են խմում, որոնք չի կարելի խառնել ալկոհոլի հետ, ասում է Հոլահանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել