• Latest news

Անհաս երեխաներն ապագայում ցածր աշխատավարձ են ստանում ու վատառողջ են

25 մայիսի, 2016  12:05

Անհաս երեխաները հասուն կյանքում ցածր աշխատավարձ են ստանում ու համեմատաբար վատառողջ են, պարզել են Կանադայի Մաքմաստերի համալսարանի գիտնականները: Զգալիորեն քիչ են այն մեծահասակները, որոնք անհաս են ծնվել, բայց լավ աշխատանք ունեն ու երջանիկ անձնական կյանք, ցույց է տվել վիճակագրությունը: Այս մարդիկ ավելի ցածր եկամուտներ են ունենում, ավելի հաճախ են դժգոհում առողջական խրոնիկ խնդիրներից, քան նրանք, ովքեր լույս աշխարհ են եկել նորմալ քաշով ու ճիշտ ժամկետներում:

Հետազոտողները հայտնում են, որ անհաս երեխաների (ում քաշը ծնվելու պահին մեկ կիլոգրամից էլ քիչ էր) առաջին սերունդը, որոնք ողջ են մնացել նորածինների վերակենդանացման տեխնոլոգիայի զարգացման արդյունքում, հիմա արդեն մոտ 40 տարեկան է: Եվ սա թույլ է տալիս գնահատել՝ արդյոք նրանց ծնվելու հանգամանքները անդրադարձել են նրանց հետագա կյանքի ու առողջության վրա:

Այս հարցին պատասխանալեու համար գիտնականները համեմատել են անհաս ծնված 29-36 տարեկան մարդկանց մասին տարատեսակ տեղեկությոնները նրանց այն հասակակիցների հետ, որոնք ծնվել են նորմալ քաշով ու նախատեսված ժամանակ: Որեւէ զգալի տարբերություն այդ երկու խմբերի կրթական մակարդակում չի եղել, սակայն անհաս երեխաները զգալիորեն ավելի շատ են բախվել գործազրկության հետ ու ավելի քիչ գումար են վաստակել, քան ժամանակին ծնվածները:

Նաեւ այս խմբում նկատվում էր միայնակների մեծ քանակություն, որոնք ավելի քիչ են սեքսով զբաղվում ու ավելի քիչ երեխաներ ունեն: Վերջապես թերհասները ավելի հաճախ են դժգոհում խրոնիկ հիվանդություններից ու տառապում ցածր ինքնագնահատականից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է