• Latest news

Սոցցանցերը բացասաբար են ազդում երիտասարդ մայրերի հոգեվիճակի վրա

6 հունիսի, 2016  15:22

Սոցցանցերը բացասաբար են ազդում երիտասարդ մայրերի առողջության վրա ու քայքայում են նրանց հեգովիճակը, բայցահայտել են Օհայոյի համալսարանի ամերիկացի գիտնականները: Մասնագետների հոդվածը հրապարակվել է Sex Roles պարբերականում:

Փորձագետները Facebook  սոցցանցում վերլուծել են վերջերս առաջնեկ ծնած կանանց 127 պրոֆիլ: Նրանք հետեւել են կանանց ակտիվությանը, երեխաների լուսանկարների ներբեռնման հաճախությանը, հետեւել կանանց էմոցիոնալ արձագանքին «լայքերին» ու մեկնաբանություններին ու հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշների դրսեւորմանը:

Հետազոտության արդյունքներով գիտնականները եզրակացրել են, որ սոցիալական ցանցերը երեխայի ծնունդից հետո շատ կարեւոր տեղ են զբաղեցնում կանանց կյանքում, իսկ լուսանկարին «լայքերի» բացակայությունը կարող է երիտասարդ մորը դեպրեսիայի հասցնել: Պարզվել է, որ երեխայի ծնվելուց հետո սոցցանցրում նրանց ակտիվությունը նկատելիորեն ավելացել է, նրանք անընդհատ երեխաների նոր լուսանկարներ են տեղադրում իրենց էջում ու զգացմունքայնորեն արձագանքում դրանց մասին մեկնաբանություններին:

Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ երիտասարդ մայրերի մեծ մասը մտահոգված է իրենց նոր սոցիալական կարգավիճակի վերաբերյալ հասարակական կարծիքով ու երեխայի լուսանկարն օգտագործում է իր սեփական ինքնագնահատականը բարձրացնելու համար: Նաեւ նրանք շատ ժամանակ են տրամադրում այլ օգտատերերի հետ նամակագրության վրա: Ընդհանուր առմամբ ամփոփել են գիտնականները, սոցցանցերը շատ վնասակար են հոգեվիճակի համար, դրանք կարող են բացասաբար ազդել կնոջ զգացմունքային վիճակի վրա ու նույնիսկ հետծննդաբերական դեպրեսիայի պատճառ դառնալ:

Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս այլ օգտատերերից բարձր գնահատական ստանալու ակնկալիքով իրենց երեխայի լուսանկարները մեծ քանակությամբ չտեղադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել