• Latest news

ԳՓՄ մոծակներին կուղարկեն մալարիայի դեմ պայքարելու

20 հունիսի, 2016  17:38

Ամերիկացի գիտնականները միջոց են մշակել, որը թույլ կտա վերահսկել կենդանիների եւ մանրէների վայրի պոպուլյացիաներում արհեստական մուտացիաների տարածումը: Այդ մեթոդի օգնությամբ գիտնականները ցանկանում են ստուգել գենային դրայվի արդյունավետությունը մալարիայի մոծակների ոչնչացման գործում: 

Գենային դրայվը (gene drive) մեթոդ է, որը թույլ է տալիս մարդու փոփոխված գենն արագ տարածել կենդանիների կամ բույսերի վայրի պոպուլյացիայում: Օրինակ` արհեստական մուտացիան կարող էր փրկել շատ մարդկային կյանքեր: Սակայն հայտնի չէ, թե պոպուլյացիայի ոչնչացումն ինչպես կարտացոլվի շրջակա միջավայրի վրա:  Գիտնականները տվյալ խնդիրը կոչում են Հնարք-22, որովհետեւ դրա լուծումը հակասում է ինքն իրեն. գենային դրայվի անվտանգությունը ստուգելու համար անհրաժեշտ է մուտացիաները տարածել բնական միջավայրում: 

Հարվարդի համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի կենսաբանները արատավոր շրջանակից ելք են առաջարկել: Նրանք մտածել են, թե ինչ անել, որպեսզի գենային դրայվը կարողանա ինքն իրեն սահմանափակել` նախ նպաստելով մուտանտային գենի տարածմանը, իսկ մի քանի սերունդ անց` հանգեցնելով դրա անհետացմանը: 

Հետազոտողների գաղափարն այն է, որ գենային դրայվ իրականացվի երեք ԴՆԹ տարրի օգնությամբ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է մեկ կամ մի քանի գենից: А տարրն իրեն պատճենում է եւ հոմոլոգիական քրոմոսումի մեջ ներդնում В տարրի առկայության դեպքում, իսկ В տարրն իրեն պատճենում է եւ ներդնում С տարրի առկայության դեպքում: Ինքը` С տարրը պոպուլյացիայում տարածվում է ժառանգման միջոցով` փոխանցվելով սերնդի միայն կեսին: 

Եթե գիտնականները բաց թողնեն հազարավոր մոծակներ, որոնք իրենց մեջ կրում են այս երեք տարրը, փոփոխված գեներով միջատների զուգավորումը վայրի մոծակների հետ կհանգեցնի նրան, որ ամբողջ սերունդն իր մեջ կկրի А եւ В տարրերը, բայց միայն կեսը` С տարրը: Ժառանգականության կանոնների արդյունքում  А եւ В-ն դարձյալ արագ կտարածվեն պոպուլյացիայում, սակայն որոշ քանակությամբ սերունդ հետո գործնականում կանհետանա  С տարրը, դրանից հետո` В տարրը եւ վերջապես` А տարրը:

Կենսաբանները նախատեսել են գենային դրայվի առաջին փորձարկումները կատարել նեմատոդների վրա: Գիտնականների խոսքով, մուտանտ գենի տարածումը կախված կլինի այն բանից, թե քանի կենդանի բաց կթողնվի բնական միջավայր: Կարելի է այնպես անել, որ մուտացիայի կրող լինեն գործնականում բոլոր առանձնյակները, որոնք ապրում են որոշակի տարածքում, սակայն ավելի խոշոր պոպուլյացիայում գեները չեն կարողանա տարածվել:  Եթե փորձարկումները հաջող լինեն, այդ տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել այն վայրերում, որտեղ մարդկանց առողջությանը ակնհայտ վտանգ է սպառնում մալարիայի մոծակների կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել