• Latest news

Մոցարտի եւ Շտրաուսի երաժշտությունը կարող է օգտակար լինել հիպերտոնիայի դեպքում

24 հունիսի, 2016  10:46

Մոցարտի եւ Շտրաուսի երաժշտությունը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը եւ բարելավել սրտի աշխատանքը ճիշտ այնպես, ինչպես սննդակարգում աղի կրճատումը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Իսկ ABBA-ի երգերը ոչ մի ազդեցություն չեն գործում ճնշման եւ սրտի աշխատանքի վրա: Այդ մասին հայտնում են գերմանացի գիտնականները, որոնք հետաքրքրաշարժ հետազոտություն են անցկացրել:  

Նրանք 60 կամավորի խմբի լսել են տվել Մոցարտի № 40 սիմֆոնիան, Յոհան Շտրաուսի վալսերը եւ շվեդական  АВВА քառյակի երգերը` միաժամանակ չափելով զարկերակային ճնշումը փորձարկումից առաջ եւ հետո: Պարզվել է, որ Մոցարտի երաժշտությունը սնդիկի սանդղակի 4,7 մմ-ով իջեցնում է սիստոլային ճնշումը, Շտրաուսի վալսերը` 3,7, իսկ շվեդական խմբի երաժշտությունը ոչ մի ազդեցություն չի գործել: Ինչ վերաբերում է դիաստոլային զարկերակային ճնշմանը, Մոցարտի երաժշտությունն օգնել է այն նվազեցնել սնդիկի սանդղակի  2,1 մմ-ով, իսկ Շտրաուսինը` 2,9:

«Մարդկությանը դարերով հայտնի է եղել, որ երաժշտությունն  ազդում է մեր առողջության եւ հոգեկան վիճակի վրա,-ասել է հետազոտության հեղինակ Հանս-Յոախիմ Տրապպեն Ռուրի համալսարանից: Հին ժամանակներում երաժշտությունը բարելավում էր Հունաստանում օլիմպիական խաղերի մասնակիցների մարզական ցուցանիշները: Մեր հետազոտության ընթացքում դասական երաժշտությունը հանգեցրել է զարկերակային ճնշման եւ սրտխփոցի ռիթմի նվազման: Եվ այդ ցուցանիշներն ակնհայտորեն ձեռք էին բերվել Մոցարտի եւ Շտրաուսի հաշվին: Իսկ АВВА խմբի երաժշտությունը ոչ մի ազդեցություն չի գործել ճնշման եւ սրտի ռիթմի վրա: Դա գուցե բացատրվում է հուզական գործոններով, բայց մյուս կողմից շվեդական խումբը ոչ միայն երաժշտություն է երգում, այլեւ բառեր, եւ այդ բառերը կարող էին բացասական դեր կատարել»:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ռիթմիկ վարժությունները, ինչպես օրինակ հեծանիվ քշելը, վազքը կամ քայլքը նույնպես արդյունավետորեն նվազեցնում են զարկերակային ճնշումը: Բացի այդ, եթե ամենօրյա սննդակարգում 6 գ-ով կրճատվի աղի քանակությունը, սիստոլային ճնշումը կիջնի սնդիկի սանդղակի 4 -7 մմ-ով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է