Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգից երկու երեխայի մայր 61-ամյա Քոլլին Ստեֆանիզունը մահացել է անհաջող վիրահատությունից 4 օր անց, այն կատարել է բժիշկ Օլիվեր Բրաունը Newcastle Private Hospital հիվանդանոցում: Մահից առաջ ամբողջ երեք օր կինն արտաթորանք է փսխել:
Վիրահատության ընթացքում (հեշտոցային հիստերեկտոմիա, որն անցկացվում էր հենց հիվանդի ցանկությամբ) կարի նյութից հանգույցը փաթաթվել է կնոջ աղիքի շուրջը եւ արգելափակել է այն, ինչն էլ արտաթորանքային զանգված փսխելու պատճառ է դարձել:
Այժմ նահանգի Գերագույն դատարանը որոշել է, որ խնդիրը ժամանակին չի հայտնաբերվել եւ բժիշկներն ամեն հնարավորը չեն արել հիվանդին փրկելու համար:
«Նա բազմիցս արտաթորանք է փսխել, դրանց մի մասը հայտնվել է նրա թոքերում, ինչը թոքաբորբի պատճառ է դարձել, նրա էլեկտրոլիտային հաշվեկշիռը խախտվել է, թթվածնի մակարդակը նվազել է եւ վերջապես նրա սիրտը կանգ է առել,-ասված է դատավորի որոշման մեջ: Այդ կնոջ մահը հնարավոր էր կանխել, եթե բժիշկները ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռք առնեին: Սակայն նրա ախտանիշների պատճառները չէին հետազոտվել»:
Դատավորը սուր քննադատության է ենթարկել բժշկական կենտրոնին, որի աշխատակիցները կոպտորեն խախտել են հիվանդների առողջությունը պահպանելու իրենց պարտքը, ինչն էլ Քոլլինի մահվան պատճառ է դարձել: Հիվանդանոցի ղեկավարությունը հանգուցյալի ամուսնու եւ երկու աղջկա հետ պայմանավորվել է անհրաժեշտ փոխհատուցում վճարել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր