• Latest news

Ամերիկացիներն արդեն ՄԻԱՎ-ի դեմ պատվաստումներ են մշակում

24 հունիսի, 2016  13:07

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի զարգացումը հնարավոր է ճնշել առանց հակառետրովիրուսային դեղամիջոցների ավանդական հավաքածուի, այլ որոշակի հակամարմինների օգնությամբ, որոնք ստացվում են մարդկային օրգանիզմից: Այդ մասին ասված է նամակում, որը հրապարակվել է ամերիկյան  Nature ամսագրում մի շարք գիտնականների կողմից` ԱՄՆ-ի Ռոքֆելլերյան համալսարանց Միշել Նուսսենցվայգի գլխավորությամբ: 

Հրապարակման համաձայն, խոսքն այսպես կոչված «չեզոքացնող հակամարմնի» մասին է կոդային 3BNC117 անվանմամբ: Այն առանձնացվել է բացառիկ հիվանդներից մեկի օրգանիզմից, որոնք ՄԻԱՎ-ի դեմ բնական իմունիտետ ունեն: Այդ մարդկանց մոտ նույնիսկ վիրուսով վարակման դեպքում վարակը չի զարգանում, այլ ճնշվում է բնական եղանակով:  

Այժմ Նուսսենցվայգի խումբը փորձել է այդ նույն հակամարմնի ներարկումներն օգտագործել սովորական հիվանդների մոտ ՄԻԱՎ-ը ճնշելու համար: Վիրուսի կրողների երկու խումբ խստորեն վերահսկվող պայմաններում դադարեցրել են սովորական դեղամիջոցների ընդունումը. փոխարենը նրանց մի շարք ներարկումներ են արվել: Փորձարկման բոլոր 13 մասնակցի մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը բավականին ցածր էր, առնվազն վերջին պատվաստումից հետո 5 շաբաթվա ընթացքում, այսինքն` սովորական ժամկետից կրկնակի երկար: 

Վեցի մոտ պաշտպանությունն առնվազն 9 շաբաթ գործել է: Նաեւ 19 շաբաթանոց ռեկորդ է գրանցվել: Տհաճ հետեւանքներ չեն դիտարկվել: 

Los Angeles Times թերթի հաղորդմամբ Նուսսենցվայգը խոստովանում է, որ առայժմ վաղ է խոսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ դեղի մասին: Նրա կարծիքով, «դա շատ բարձր նշաձող է»: Բայց նա արդեն երազում է առողջ մարդկանց վարակումից պաշտպանելու համար պատվաստման մասին: Պրիմատների վրա եւս արդեն փորձարկումներ են կատարվել եւ հուսադրող արդյունքներ են տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել