• Latest news

Գիտնականները քաղցկեղի բուժման լիովին նոր միջոց են առաջարկել

29 հունիսի, 2016  14:10

University of Texas at San Antonio-ի գիտնականները ուռուցքների բուժման լիովին նոր մեթոդ են նկարագրել: Նրանք առաջարկում են ուռուցքի մեջ նիտրոբենզալդեգիդ մտցնել, որը ներթափանցում է քաղցկեղային բջիջների մեջ: Դրանից հետո ուռուցքի վրա ազդում են ուլտրամանուշակագույն ճառագայթով: Դա հանգեցնում է բջիջների պարունակության թթվայնացմանը եւ հետագա մահվանը: 

Մեթյու Գդովինը կարծում է, որ այդ մշակման շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել անվիրահատելի ուռուցքները եւ երեխաների քաղցկեղը: 

Հետազոտության ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ իրենց առաջարկած մշակումից երկու ժամ անց ուռուցքային բջիջների 95 տոկոսը մահացել է: Հետազոտողներն այդ մոտեցումը փորձարկել են կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղի վրա, որն առավել դժվարությամբ է ենթարկվում բուժման. Նրանց հաջողվել է կանգնեցնել քաղցկեղի այդ տեսակով տառապող մարդկանց մոտ ուռուցքի աճը  եւ կրծողների` գոյատեւման շանսերը կրկնակի մեծացել են: 

Գիտնականները համարում են, որ նման մոտեցումը լիովին կիրառելի է ուռուցքների մեծ մասի նկատմամբ: Բացի այդ, ի տարբերություն քիմիաթերապիայի, նման մեթոդը չի հանգեցնի կրկնակի հետեւանքների զարգացման, որովհետեւ այն ազդում է անմիջապես նորագոյացության վրա: 

Մեթյու Գդովինը եւս աշխատում է ֆոտոակտիվացվող նանոմասնիկների ստեղծման վրա, որոնք նախատեսված են մետաստազներ առաջացնող քաղցկեղի դեմ պայքարի համար: Նա ենթադրում է, որ նման ոչ ինվազիվ մեթոդները թույլ կտան հաղթահարել ուռուցքները, որոնք տեղադրված են դժվար հասանելի վայրերում, օրինակ` գլխուղեղում կամ ողնաշարում: 

Գիտնականների առաջարկած` քաղցկեղի բուժման նոր միջոցը նկարագրված է  Journal of Clinical Oncology-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել