• Latest news

Մալարիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը չի պաշտպանում վարակվելուց

1 հուլիսի, 2016  11:59

GlaxoSmithKline ընկերության կողմից մշակված՝ մալարիայի դեմ պատվաստանյութը, որը ստացել է RTS,S անվանումը, այնքան էլ արդյունավետ չէր, որքան ակնկալվում էր՝ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի եռակի ներարկումը չի ապահովում երկարատեւ պաշտպանություն հիվանդությունից: Պատվաստվելուց արդեն չորս տարի անց երեխաները սկսել են վարակվել մալարիայով, իսկ հինգ տարի հետո նրանք հիվանդացել են ավելի բարձր հաճախությամբ, քան հսկիչ խմբի երեխաները, որոնց պատվաստել էին ոչ թե մալարիայի դեմ, այլ կատաղության:

Չնայած, մասնագետներից շատերը ստացված արդյունքները բացասական չեն համարում: Նրանց խոսքով, այդ հետազոտության հիման վրա կարելի է հասկանալ, թե երբ է պատվաստանյութը սկսում կորցնել իր պաշտպանական հատկությունները, ու մտածել լրացուցիչ կանխարգելման մասին:

Հնարավոր է, պատվաստանյութի պաշտպանական գործողության ժամկետը երկարացնելուն կօգներ չորս անգամյա պատվաստումը: Սակայն պետք է նշել, որ նման ցիկլ ապահովելը ավելի բարդ կլինի, քան երեք պատվաստումներից բաղկացած կուրսը, կա հավանականություն, որ ծնողները պարզապես չեն ցանկանա երեխաներին լրացուցիչ պատվաստման բերել:

Ֆիլիպ Բեյոնն ու նրա գործընկերները որոնք անցկացրել են այդ հետազոտությունը, նշում են, որ դեռ հայտնի չէ թե որ տարիքի երեխաների համար է մալարիան ավելի լուրջ վտանգ ներկայացնում՝ նրանց համար, ովքեր արդեն յոթ տարեկան են դարձել, թե 2-3 տարեկանների համար:

Հիշեցնենք, որ հիմա գոյություն չունեն մալարիայից իսկապես արդյունավետորեն պաշտպանող պատվաստանյութեր: Որպես վարակվելու կանխարգելում օգտագործվում են միջատներին վանող հատուկ նյութեր ու մոծակների դեմ ցանցեր, նաեւ մի շարք դեղամիջոցներ:

Այս հետազոտության մասին պատմում է New England Journal of Medicine ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել