• Latest news

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների ցողունային բջիջներով բուժումն անվնաս է. գիտնականներ

1 հուլիսի, 2016  17:35

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով (ԿԱՍ) տառապող 15 մարդու մասնակցությամբ հետազոտությունն ապացուցել է ցողունային բջիջների օգտագործմամբ բուժման անվտանգությունը: Սակայն այդ բուժման արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ: Այդ մասին հայտնում են Emory University-ի գիտնականները:

Հետազոտությանը մարդիկ են մասնակցել, որոնց մոտ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել մոտ երկու տարի առաջ: Նրանցից յուրաքանչյուրին նեյրալ ցողունային բջիջների 10-ից 40 ներարկում է արվել: Բջիջները վերցվել են ութ տարեկան սաղմից, որի հյուսվածքները տրամադրվել էին հետազոտական նպատակների համար: 

Հետազոտության մասնակիցների մեծամասնությունը ողնուղեղում ցողունային բջիջների ներարկումները տարել է առանց որեւէ լուրջ կողմնակի հետեւանքի. դրանք ի հայտ են եկել ընդամենը երկու հիվանդի մոտ: Հիվանդներին հետեւել են ինը ամսվա ընթացքում. հիվանդներից մեկի մոտ ներարկումից հետո այտուցում է զարգացել եւ նրա ինքնազգացողությունը վատացել է: Մյուսը պրոցեդուրայից հետո մեկ ամսվա ընթացքում ուժեղ ցավ է ապրել, որի պատճառը չի հաջողվել պարզել: 

Գիտնականների կարծիքով, հետազոտության արդյունքները մատնանշում են, որ ցողունային բջիջների օգտագործմամբ թերապիան կարող է օգտագործվել ԿԱՍ-ով տառապող հիվանդների բուժման համար: 

Այս հիվանդությամբ տառապողների մոտ ապաճում են շարժողական նեյրոնները, ինչը հանգեցնում է մկանների ապաճման եւ անդամալուծությունների: Հիվանդների մեծամասնությունը մահանում է հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց 3-5 տարի անց: Ներկայումս գոյություն չունի պայքարի միջոց կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ, որը հայտնի է նաեւ Լու Գերիգի հիվանդություն անունով: 

Այժմ, երբ ցողունային բջիջներով բուժման անվտանգությունը հաստատվել է, հետազոտողները պետք է գնահատեն բուժման այդ մեթոդի արդյունավետությունը: Հեղինակները բացատրում են, որ ցողունային բջիջների կողմից արտազատվող նյութերը, որոնք կներմուծվեն հիվանդների ողնուղեղ, կկարողանան պաշտպանել առկա նեյրոնները եւ նրանց միջեւ կապերը: Դա թույլ կտա պահպանել նյարդային բջիջների գործառնականությունը եւ դանդաղեցնել մկանների ապաճումը: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Neurology ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել