• Latest news

Ինչպես է պետք երեխաների հետ խոսել ծնողների ամուսնալուծության մասին

16 հուլիսի, 2016  17:00

Երեխաները սովորաբար շատ ծանր են տանում ծնողների վեճերը, իսկ նրանց ամուսնալուծությունը հաճախ ավելի վատ են տանում, քան իրենք` ծնողները, նույնիսկ եթե ոչ միշտ են ցույց տալիս դա: 

Թե ինչպես է պետք երեխայի հետ խոսել ծնողների ամուսնալուծության մասին, իր կարծիքն է հայտնել հոգեբան Ռուբեն Պողոսյանը: 

Նրա խոսքով, գրեթե ամեն երեխա իրեն խոցելի է զգում եւ երբ նրա ծնողները վիճում են, նրան թվում է, թե ինքն է վեճի պատճառը. ինքն ինչ-որ բան է արել եւ իրենից դժգոհ են:  Սովորաբար երեխաները, հատկապես փոքրերը, չեն հասկանում շատ բառերի նշանակությունը եւ չեն հասկանում, թե իրենց ծնողներն ինչու են վիճում եւ ճշգրիտ ինչ են ասում իրար, բայց նրանք որսում են ծնողների տրամադրությունը, ձայնի բարձրությունը, տանը լարվածությունը եւ  «ամեն ինչ իրենց վրա են վերցնում»:

Հոգեբանի խոսքով, նույն բանը տեղի է ունենում ամուսնալուծության ժամանակ. երեխան սովորաբար մտածում է, որ իր պատճառով են նրանք անհաշտ եւ իր պատճառով են պատրաստվում բաժանվել: 

Որպեսզի նման բան չլինի, անպայման պետք է երեխային բացատրել, թե ինչն ինչոց է: Հոգեբանը նշել է, որ ծնողները նախ եւ առաջ պետք է նրան ասեն, որ շատ սիրում են նրան եւ միշտ սիրել են, հակառակ դեպքում նա այդտեղ չէր լինի: Սակայն ծնողների միջեւ տարաձայնություններ կան, որոնք բոլորովին կապված չեն նրա հետ: Ծնողներից մեկն այսուհետ ավելի հազվադեպ կլինի տանը եւ կտեսնվի երեխայի հետ, բայց դա նրա մեղքը չէ:   

Այդ ամենը պետք է բացատրել երեխային, որպեսզի նա հասկանա, որ իր պատճառով չեն ամուսնալուծվում եւ որ երկու ծնողներն էլ առաջվա նման սիրում են իրեն:  Այդպես նա կկարողանա  ծնողների ամուսնալուծությունն անհամեմատ ավելի թեթեւ տանել, քան կտաներ, եթե այդ ամենը տեղի ունենար իր թիկունքում եւ իրեն ոչինչ չբացատրեին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել