• Latest news

Ինչպե՞ս է դարչինն ազդում ուղեղի վրա

18 հուլիսի, 2016  13:16

Աղացած դարչինը ազդում է ուղեղի գործունեության վրա եւ օգնում ավելի լավ մտապահել տեղեկատվությունն ու ավելի լավ սովորել: Այս մասին հայտնում են Rush University Medical Center-ի մասնագետները:

Նրանք համոզված են, որ օրգանիզմում դարչինի մարսման ընթացքում անջատվում է նատրիումի բենզոատ, որը յուրահատուկ ազդեցություն ունի ուղեղի վրա: Գլխուղեղ հասնելով՝ այդ նյութը մեծացնում է CREB սպիտակուցի խտությունը, որը պատասխանատու է հիշողության եւ ուսուցման համար:

Գիտնականների խոսքով՝ տեղեկատվությունը յուրացնելու ունակությունը կապված է հիպոկամպի հետ: Երբ այն քիչ CREB սպիտակուց է պարունակում եւ հակառակը՝ շատ ГАМК-А- ռեցեպտորի ալֆա սպիտակուցի 5 ենթատեսակ, որը պատասխանատու է նյարդային գրգռվածության համար, ճանաչողական ընդունակությունը նվազ է լինում:

Կրծողների 30-օրյա փորձը ցույց է տվել, որ դարչինի օգտագործումը ուղեղի բաղադրամասերի միջեւ անհավասարակշռությունը կարգավորում է. CREB սպիտակուցի մակարդակն աճում է, իսկ ալֆա սպիտակուցի 5 ենթատեսակները նվազում են:

Այս փոփոխությունների շնորհիվ ուղեղը սկսում է լավ աշխատել: Կրծողների մոտ, օրինակ, ամրացել է հիշողությունը, ինչը թույլ է տվել ավելի լավ յուրացնել սեփական փորձի հիման վրա: Մեկ ամիս հետո դարչինով կերակրված կրծողներ, որոնց դժվար էր վարժեցնել, իրենց ընդունակություններով հավասարվել են նրանց հետ, որոնք ի սկզբանե ամեն ինչ լավ էին յուրացնում:

Հետազոտողները առաջադրել են վարկած, որի համաձայն դարչինը կարող է կանխել այն անբերենպաստ փոփոխությունները, որոնք հանգեցնում են Պարկինսոնի հիվանդության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել