ՄԻԱՎ-ի առաջին պատվաստանյութի փորձարկումը նոյեմբերին կմեկնարկի Հարավային Աֆրիկայում եւ կտեւի երեք տարի: Դրանց կմասնակցի չորս տարածաշրջաններից 5400 մարդ: Գիտնականները հուսով են, որ պատվաստանյութը նրանց կպաշտպանի ՄԻԱՎ-ով վարակվելուց:
ՄԻԱՎ-ի պատվաստանյութ ստեղծելու փորձեր կատարել են գիտնականների տարբեր խմբեր: 2009 թվականին Թաիլանդի հետազոտողները ցույց են տվել, որ այդպիսի պատվաստանյութի ստեղծումն իսկապես հնարավոր է, չնայած նրանց ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը կազմում էր ընդամենը 31 տոկոս: Այդ պահից ի վեր պատվաստանյութը փոփոխություններ է կրել, եւ այժմ պարունակում է եզակի բաղադրատարրեր, որոնք հատուկ են Աֆրիկայում տարածված բացիլին: Դա թույլ է տվել այն ավելի արդյունավետ դարձնել:
Մինչ շփումը իրականացվող կանխարգելումը եւս առավել կատարյալ է դառնում: Այդպիսի կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցները նշանակվում են այն մարդկանց, որոնք ընդգրկված են բարձր ռիսկի խմբում: Դեղամիջոցների ընդունումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակակրի հետ շփվելիս վարակվելու հավանականությունը:
Մեկ այլ արդյունավետ միջոց է հեշտոցային օղակը, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ից: Այն դապիվիրին է պարունակում եւ արդեն փորձարկվել է աֆրիկական չորս երկրներում: Դրա օգտագործման շնորհիվ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը համարյա մեկ երրորդով կրճատվել է:
Նշենք, որ Հարավային Աֆրիկայում հիվանդացության մակարդակը շատ բարձր է՝ 2014 թվականին բացիլակիր է եղել մոտ 2,4 մլն մարդ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր