• Latest news

ՄԻԱՎ-ի առաջին պատվաստանյութի փորձարկումը կսկսվի նոյեմբերին

20 հուլիսի, 2016  14:31

ՄԻԱՎ-ի առաջին պատվաստանյութի փորձարկումը նոյեմբերին կմեկնարկի Հարավային Աֆրիկայում եւ կտեւի երեք տարի: Դրանց կմասնակցի չորս տարածաշրջաններից 5400 մարդ: Գիտնականները հուսով են, որ պատվաստանյութը  նրանց կպաշտպանի ՄԻԱՎ-ով վարակվելուց:

ՄԻԱՎ-ի պատվաստանյութ ստեղծելու փորձեր կատարել են գիտնականների տարբեր խմբեր: 2009 թվականին Թաիլանդի հետազոտողները ցույց են տվել, որ այդպիսի պատվաստանյութի ստեղծումն իսկապես հնարավոր է, չնայած նրանց ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը կազմում էր ընդամենը 31 տոկոս: Այդ պահից ի վեր պատվաստանյութը փոփոխություններ է կրել, եւ այժմ  պարունակում է եզակի բաղադրատարրեր, որոնք հատուկ են Աֆրիկայում տարածված բացիլին: Դա թույլ է տվել այն ավելի արդյունավետ դարձնել:

Մինչ շփումը իրականացվող կանխարգելումը եւս առավել կատարյալ է դառնում: Այդպիսի կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցները նշանակվում են այն մարդկանց, որոնք ընդգրկված են բարձր ռիսկի խմբում: Դեղամիջոցների ընդունումը թույլ կտա զգալիորեն  նվազեցնել ՄԻԱՎ վարակակրի հետ շփվելիս վարակվելու հավանականությունը:

Մեկ այլ արդյունավետ միջոց է հեշտոցային օղակը, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ից: Այն դապիվիրին է պարունակում եւ արդեն փորձարկվել է աֆրիկական չորս երկրներում: Դրա օգտագործման շնորհիվ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը համարյա մեկ երրորդով կրճատվել է:

Նշենք, որ Հարավային Աֆրիկայում հիվանդացության մակարդակը շատ բարձր է՝ 2014 թվականին բացիլակիր է եղել մոտ 2,4 մլն մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել