Acclarent բժշկական տեխնիկա արտադրողը՝ Johnson & Johnson-ի դուստր ձեռնարկությունը, համաձայնել է ԱՄՆ կառավարությանը 18 մլն դոլարի տուգանք վճարել:
Տուգանքը նշանակվել է այն բանի համար, որ ընկերությունը իր սարքերից մեկը գովազդել է որպես դեղերի ընդունման սարքավորում: Սակայն ԱՄՆ դեղերի եւ պարենի վերահսկման վարչության (FDA) կողմից սարքը այդ նպատակով չէր հավաստագրվել:
1886 թվականին հիմնված Johnson & Johnson ընկերությունը ավելի քան 60 երկրում միավորում է 250 ընկերություններ: Ընկերության հաստիքակազմը (2016 թվականի հուլիսին) կազմում էր մոտ 126,5 հազար մարդ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր