Aerochromics ընկերությունը մշակել է «խելացի» մարզաշապիկներ, որոնք արձագանքում են օդի աղտոտվածությանը. օդում ածխածնի օքսիդ, ճառագայթում կամ աղտոտվածության այլ մասնիկներ հայտնվելիս մարզաշապիկը փոխում է գույնը: Ճիշտ է, դեռեւս հայտնի չէ, թե ինչ կտա այն իր տիրոջը:
Մարզաշապիկների գործվածքի մեջ ներսարված են հատուկ սենսորներ, որոնք հետեւում են օդի բաղադրությանը: Եթե տվիչները հայտնաբերում են աղտոտվածության խտության մեծացում, ակտիվանում են գործվածքին ինտեգրված ջերմային պանելները, որը եւ բերում է գործվածքի գույնի փոփոխության: Ածխածնի օքսիդի խտության մեծացման դեպքում գործում է քիմիական ռեակցիա, որը նույնպես առաջացնում է մարզաշապիկի գույնի փոփոխություն. սեւ գծաշերտերը դառնում են սպիտակ:
Մարզաշապիկը ստեղծողները համոզված են, որ մեգապոլիսների բնակիչների համար այսպիսի մարզաշապիկն ուղղակի անհրաժեշտություն է: Գույնը փոփոխող հագուստը ցույց կտա, թե քաղաքի որ շրջաններն են առավել անվտանգ, եւ որտեղ շարժե գտնվել:
Մարզաշապիկներն իսկապես տպավորիչ տեսք ունեն, սակայն շատերն այս նորույթին կասկածամտությամբ են վերաբերվել: Այսպես, հեղինակները չեն պարզաբանում, թե ինչ պետք է անեն մարզաշապիկների տերերը, եթե այն հանկարծ փոխի գույնը: Այդպիսի մարզաշապիկը կարող է միայն տեղեկություն տալ այն մասին, որ օդն աղտոտված է, բայց հազիվ թե դրա տերը կարողանա ինչ-որ կերպ պաշտպանվել այդ աղտոտվածությունից:
Հայտնի չէ՝ հագուստը լայն տարածում կստանա, թե ոչ, առավել եւս, որ մեկ մարզաշապիկի գինը մոտ 500 դոլար է, ինչը բավական թանկ է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր