• Latest news

10-ամյա տղան լեգոյից ձեռքի պրոթեզ է հավաքել

29 հուլիսի, 2016  18:32

10-ամյա Սերգեյ Վալեեւը, որ բնակվում է Կազանում, լեգոյից ձեռքի պրոթեզ է հավաքել: Մարտկոցով աշխատող կառուցվածքը հագցվում է ձեռքին, կարող է փակել եւ բացել մատները եւ առարկաներ բռնել:

Սերգեյը, որը սովորում է միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում եւ հաճախում է ռադիոտեխնիկայի խմբակ, իր գյուտը ցուցադրել է Թաթարստանի կառավարության նիստի ժամանակ, որը նվիրված էր պատանի տաղանդների աջակցությանը:

«Սա լեգո-ձեռք է: Այն ստեղծվել է, որպեսզի… դե, օրինակ, մարդկանցից ոմանք ձեռք չունեն կամ այն թուլացած է, ահա եւ նրանց օգնության կհասնի լեգո-ձեռքը: Առայժմ, իհարկե, պետք է կոճակներ սեղմել, բայց հույս ունեմ, որ հետագայում հնարավոր կլինի այնպես անել, որ մատները ճկվեն ուղեղի հրամանով»,- ասել է նա:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կազանի տեխնոպարկում երեխաների շրջանում զարգացնում են ինժեներական ընդունակություններ, նրանց ծանոթացնում ծրագրավորման եւ 3D-տպագրության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել