• Latest news

Տղամարդ բժիշկները կին բժիշկներից ավելի շատ են վաստակում

17 օգոստոսի, 2016  17:53

Կանայք, որ աշխատում են առողջապահական համակարգում, վաստակում են կիսով չափ քիչ, քան նրանց արական սեռի գործընկերները: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի հետազոտողները` ուսումնասիրելով Նահանգներում աշխատող բժիշկների վարձատրության ցուցիչները: Եթե ամերիկացի տղամարդ բժիշկների տարեկան միջին եկամուտը կազում է $52 հզ., ապա կին բժիշկները տարեկան վաստակում են ոչ ավելի, քան $34 հզ.:

Ուժեղ սեռի օգտին առավելություն է գրանցվել հետազոտված 13 բժշկական ուղղություններից 11-ում: «Իգական սեռի բժիշկները տարեկան վաստակում են միջինը $18 հզ. -ից պակաս, քան նույն մասնագիտացմամբ տղամարդիկ:

Սա շատ վառ ապացույցն է գենդերային անհավասարության, որի դեմ պայքարը իրականացվում է հիմնականում միայն թղթի վրա»,- ասում են փորձագետները: Այսպիսի սեռային խտրականություն մասնագիտությունների մի քանի ուղղվածությամբ տասնամյակներ շարունակ անփոփոխ կերպով գրանցվում է ԱՄՆ-ում: Այս անարդարությունը վերացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս վերանայել տղամարդկանց և կանանց վարձատրության գործակիցները, որոնց մասնագիտական օգտակարությունը, որպես կանոն, բնավ պայմանավորված չէ սեռերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել