• Latest news

Ռիոյում մարզիկների ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառ կարող է լինել ծակ աղիքի համախտանիշը

19 օգոստոսի, 2016  20:47

Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մի քանի մարզիկ հայտնել է ստամոքսի հետ կապված խնդիրների մասին: Ճիշտ է, Մեծ Բրիտանիայի հավաքականի անդամները, օրինակ, հերքել են, թե  մարզիկները Ռիոյի օլիմպիականների գյուղում սննդային թունավորման պատճառ են դարձել, չնայած այն բանին, որ բողոքում են մարսողության խանգարումից: 

Պրոֆեսոր Ռայմոնդ Փլեյֆորդը (Raymond Playford) Փլիմուտի համալսարանի բժշկության եւ ստոմատոլոգիայի դպրոցից, ենթադրել է, որ ստամոքսի հետ կապված խնդիրների որոշ դեպքերում պատճառը կարող է լինել  «ծակ աղիքի» համախտանիշը: Այդ վիճակը, որի դեպքում աղիների բարակ լորձաթաղանթը, որը մասնակցում է սննդանյութի կլանմանը եւ մանրէների` աղիներից արյան մեջ ընկնելը կանխարգելելուն, պակաս արդյունավետ է դառնում: Այսինքն այն մանրէներին գործնականում թույլ չի տալիս ընկնել արյան մեջ: 

Նշվում է, որ այդ խնդիրը հանդիպում է նրանց մոտ, ովքեր շոգ պայմաններում ֆիզիկական ծանր վարժություններով են զբաղվում եւ սպորտի ակտիվ տեսակներով: Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ամառային Օլիմպիական խաղերում բավականին բարձր ջերմաստիճանի համադրումը կարող է մարզիկների  մոտ հանգեցնել ծակ աղիքի համախտանիշի առաջացման, ասում են մասնագետները: 

Այս տարվա սկզբին պրոֆեսոր Փլեյֆորդը ղեկավարում էր հետազոտողների խումբը, որոնք գիտական աշխատանքի արդյունքներ էին հրապարակել   American Journal of Clinical Nutrition-ում: Դրան ութ կամավոր է մասնակցել, որոնց բաժանել են չորս խմբի:  Յուրաքանչյուր խմբի մասնակիցները պլացեբո են ընդունել, ցինկի կարնոզին  (zinc carnosine), մոլոզիվո կամ ցինկի կարնոզին մոլոզիվոյի հետ` 14 օրվա ընթացքում, իսկ հետո ինտենսիվ մարզումների են անցել:

Գիտնականները պարզել են, որ ծանր մարզումների ընթացքում մարզիկների մոտ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է ըստ Ցելսիուսի երկու աստիճանով: Դա լիովին կարող է ծակ աղիքի համախտանիշի առաջացման գործոն լինել: 

Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ցինկի կարնոզինը բարելավում է աղիների լորձաթաղանթի աշխատանքը: Եվ այն էլ ավելի է ուժեղացվել, երբ ի հավելումն օգտագործվել է կովի մոլոզիվո: Հետազոտողների կարծիքով, սննդային նման հավելումները կարող են մարզիկներին օգնել հաղթահարել հիվանդությունը:  

«Որոշ զարմանք առաջացավ, երբ Օլիմպիական խաղերում մարզիկները սկսեցին ստամոքսից բողոքել: Պայմաններն իդեալականորեն համապատասխանում են  ծակ աղիքի համախտանիշին:  Բայց լավ լուրն այն է, որ մեր հետազոտությունները խնդրի լուծման մատչելի տարբերակ են ցույց տվել», — հետազոտությունը մեկնաբանել է պրոֆեսոր Փլեյֆորդը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել