• Latest news

Մկների մումիաները կօգնեն բացահայտել հին եգիպտացիների քաղցկեղի գաղտնիքները

20 օգոստոսի, 2016  18:40

Գիտնականները նոր մումիաներ են ստեղծել, որոնք նրանց օգնել են պարզել, թե իրենցից ինչ են ներկայացնում մումիացված քաղցկեղային ուռուցքները, հայտնում է Science News–ը։

Հին եգիպտացիները շատ հիվանդություններով են տառապել, որոնցով մարդկությունը մինչ օրս ախտահարվում է, այդ թվում՝ քաղցկեղով։ Նրանց մումիաները կարող են հիվանդությունների պատմության արժեքավոր տեղեկությունների աղբյուր լինել։ Սակայն գիտնականներն առայժմ չեն պատկերացնում, թե ինչ տեսք ունի մումիացված ուռուցքը։

Այս խնդիրը լուծելու համար կանադացի կենսահնագետ Ջենիֆեր Ուիլոուբին ուռուցքաբաններից խնդրել է քաղցկեղից սատկած մկների մի քանի դիեր։ Նրանց մի մասը թաղվել է տերարիումի տաք ավազի մեջ, մյուսները հին եգիպտական տեխնոլոգիայով մումիացվել են՝ Ուիլոուբին հանել է նրանց ներքին օրգանները եւ լցրել այրիչ նատրիումով։

 50 օր չորացնելուց հետո գիտնականները մկներին սուզել են սոճու խեժի մեջ եւ փաթաթել սպիտակ գործվածքի շերտերով։ Այնուհետեւ մումիան օծել են խաղաղությամբ եւ խունկով, եւ Ուիլոուբին հին եգիպտական հիշատակի աղոթք է ընթերցել։ Այդ ամենից հետո հնագետը համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մումիաները սքանավորել է, եւ մյուս հյուսվածքներից ուռուցքների տարբերություններն ակնբախ են եղել։

Այսպիսով այժմ գիտնականները կարող են ուռուցքները հետազոտելու համար պարբերաբար սքքանավորել Հին Եգիպտոսի իսկական մումիաները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է