• Latest news

Նույնիսկ առանց ախտանիշների Զիկա տենդը փոխանցվում է սեռական եղանակով

29 օգոստոսի, 2016  15:31

Ամերիկյան Մերիլենդի նահանգում հետաքրքիր դեպք են գրանցել. կինը Զիկա տենդով է վարակվել զուգընկերոջից, որը ոչ մի ախտանիշ չի ունեցել եւ նույնիսկ չի կասկածել, որ վարակված է: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը: 

Հայտնի է, որ տղամարդը դրանից կարճ ժամանակ առաջ վերադարձել էր Դոմինիկյան Հանրապետությունից, սակայն  «Զիկա տենդով վարակմանը բնորոշ ոչ մի ախտանիշ  չէր ունեցել ոչ մինչ այդ, ոչ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո»: Սակայն նրա զուգընկերուհին նրանից վարակվել է սեռական գործողության ընթացքում: 

Զիկա վիրուսի` սեռական եղանակով փոխանցման դեպքերի մասին նախկինում եւս հայտնի էր, բայց սովորաբար իրենց զուգընկերներին վարակել էին այնպիսի մարդիկ, որոնք տենդի ակնհայտ ախտանիշներ էին ունեցել` սեռական ակտի պահին կամ դրանից որոշ ժամանակ առաջ: Իսկ Մերիլենդի նահանգի դեպքն առաջինն է, երբ հիվանդության ախտանիշներ չունեցող մարդը վարակել է իր զուգընկերուհուն: 

Ավելի վաղ համարվում էր, որ Զիկա վիրուսը փոխանցվում է միայն որոշակի տեսակի մոծակների կողմից: Սակայն հետագայում պարզվել է, որ Զիկա վիրուսի նմուշներ են հայտնաբերվում թքի եւ մեզի մեջ, ինչպես նաեւ սերմնահեղուկում եւ հեշտոցային արտադրության մեջ: Ընդ որում, վիրուսները պահպանվում են արտադրությունների այդ բոլոր տեսակներում առողջանալուց նույնիսկ որոշ ժամանակ անց: 

Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ից ավելի քան 2500  մարդու մոտ Զիկա տենդ են ախտորոշել, նրանցից 584-ը հղի կանայք են:

Տենդի բռնկման ֆոնին ԱՄՆ-ի Առողջապահության նախարարությունը կոչ է արել դոնորական արյան ամբողջ բանկի անալիզ անցկացնել` հայտնաբերելու Զիկայի վիրուսը, ինչը կարող է ապահովել արյան փոխներարկումների ապահովությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել