• Latest news

Ապացուցվել է մարդու առողջության կախումը եղանակից

7 սեպտեմբերի, 2016  20:36

Եղանակն իրականում կարող է ազդել մարդու ինքնազգացողության վրա, այդ թվում նաեւ` խրոնիկական ցավերի ի հայտ գալու, պարզել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: 

Այդ խնդրի իրականացման նպատակով բրիտանացի բժիշկները սմարթֆոնի համար հատուկ հավելված են մշակել, որից ակտիվորեն օգտվել է մոտ տասը հազար կամավոր: 

Օգտատերերն ամեն օր զեկուցել են իրենց ինքնազգացողության մասին եւ տեղեկությունները փոխանցել են մասնագետներին: Վերջիններս գնահատել են ինչպես փորձարկման մասնակիցների առողջական վիճակը, այնպես էլ եղանակի մասին ընթացիկ տվյալները (դրա համար GPS-ի տվիչ օգտագործելով):

Մասնագետների աշխատանքի առաջին փուլում պարզվել է, որ փետրվարին եւ ապրիլին, երբ եղանակն ավելի արեւային էր, քան ամպամած, բրիտանացիներն իրենց ավելի լավ են զգացել: Իսկ անձրեւոտ հունիսին փորձարկման շատ մասնակիցներ ցավերից են բողոքել: 

Գիտնականները հայտնել են, որ եղանակի եւ ցավի կապի մասին իրենց ամփոփիչ եզրակացությունը կկազմեն ինը ամսից` հետազոտության ավարտից հետո: 

«Երբ մենք վերջնականապես ապացուցենք, որ այդ կապը գոյություն ունի, մարդկանց մոտ համոզվածություն կառաջանա, որ իրենք իրենց համար երեւակայական ցավեր չեն ստեղծում եւ այժմ կկարողանան իրենց կյանքը կառուցել, հաշվի առնելով իրենց ինքնազգացողության վրա եղանակի ազդեցությունը», - պարզաբանել է Մանչեստրի համալսարանի աշխատակից Ուիլյամ Դիկսոնը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է