• Latest news

Կանավերոն պնդում է, որ կարողացել է վերականգնել անդամալույծ կենդանիների շարժունակությունը

20 սեպտեմբերի, 2016  19:07

Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն, որը նախատեսել է եկող տարի աշխարհում առաջին` գլխի փոխպատվաստման վիրահատությունը կատարել, պնդում է, որ միջոց է գտել` վերականգնելու անդամալույծ դարձած կենդանիների շարժունակությունը: 

Հարավային Կորեայի գիտնականները եւ Սերջիո Կանավերոն հատուկ նյութի օգնությամբ  «սոսնձել են» մկների, առնետների եւ շան վնասված նյարդերը: Այդ փորձարկումների մասին պատմում է գիտական  Surgical Neurology International ամսագիրը:

Առաջին փորձարկման շրջանակում գիտնականները պոլիէթիլենգլիկոլ  (ՊԷԳ) կոչվող  քիմիական նյութ են ներարկել 8 մկան ողնուղեղի  վնասված նյարդային հյուսվածքների միջեւ:  Վերահսկիչ խմբից նույն քանակությամբ մկների սովորական ֆիզիոլոգիական լուծույթ են ներարկել:   ՊԷԳ ստացած 8 մկից  5-ը վերականգնել է շարժվելու կարողությունը, եւ գիտնականները որոշել են, որ այդ նյութը կարող է օգնել սոսնձել նյարդային մանրաթելերը` ուղեղի ազդանշաններին հնարավորություն տալով հասնել վերջույթներին:  

Երկրորդ փորձարկման շրջանակում վնասված ողնուղեղով առնետին ՊԷԳ են ներարկել եւ փոքրիկ գրաֆենային ժապավեններ են տեղադրել, որոնք պետք է ողնուղեղի երկու մասերն իրար միացնեին: Պրոցեդուրաներից երկու շաբաթ անց առնետը դարձյալ կարողացել է քայլել: 

Երրորդ փորձարկման ընթացքում ՊԷԳ-ն օգտագործել են` սոսնձելու շան նյարդերը, որի ողնուղեղը 90 տոկոսով կտրատված էր: Պրոցեդուրայից երեք օր անց շունը կարողացել է մի քիչ շարժվել, երեք շաբաթ անց` քայլել, իսկ ավելի ուշ` պոչը շարժել: 

Կանավերոյի խոսքով, այդ տեխնոլոգիան կօգնի մի քայլով մոտենալ անդամալույծ դարձած հիվանդի գլխի փոխպատվաստմանը: Սակայն շատ այլ գիտնականներ պնդում են, որ մեթոդը փորձարկվել է կենդանիների շատ փոքր քանակության վրա եւ առայժմ տվյալները բավարար չեն դրա արդյունավետության մասին որեւէ բան ասելու համար: 

Հիշեցնենք, որ Սերջիո Կանավերոն նախատեսել է արդեն եկող տարի աշխարհում առաջին` գլխի փոխպատվաստման վիրահատությունը կատարել:  Որպես կամավոր ներկայացել է ռուսաստանցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը տառապում է մկանային զարգացող դիստրոֆիայից, որը նրան հաշմանդամի սայլակին է գամել: Հիվանդության պատճառով Սպիրիդոնովն ի վիճակի չէ հոգ տանել իրեն եւ նրան մշտական օգնություն է անհրաժեշտ: 

Ինքը` Վալերին խոստովանել է, որ իր սիրած աղջիկը դեմ է պրոցեդուրայի անցկացմանը, որի ընթացքում նախատեսված է Սպիրիդոնովի մարմինն ամրացնել դոնորական մարմնի:  Նշենք, որ կենդանիների վրա նման վիրահատություններից ոչ մեկը  հաջողությամբ չի ավարտվել. ստացողները չեն կարողացել կառավարել ուրիշի մարմինը եւ շուտով մահացել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել