• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ է վեցերորդ զգայարանը

22 սեպտեմբերի, 2016  22:41

Գիտական աշխարհում երբեմն վեցերորդ զգարան են կոչում պրոպրիոռեցեպցիան` սեփական մարմնի մասերի` իրար հանդեպ եւ տարածությունում դիրքն զգալու կարողությունը:  Այդ զգացողության կորուստը կարող է ճակատագրական դառնալ մարդու համար, հատկապես ժամանակակից «մեքենաների աշխարհում»: ԱՄՆ-ում Բետեսդի Առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները, երեւում է, ընդհուպ մոտեցել են այն հարցի պատասխանին, թե ինչու մեզնից ոմանք ավելի ծանրաշարժ են, քան մյուսները: 

Նեյրոմանկաբույժ Կարստեն Բյոնեմաննը ուշադրություն է դարձրել, որ իր հիվանդներից երկուսը նմանատիպ ախտանիշներ ունեն: Երկուսն էլ տառապում են սկոլիոզով եւ քայլելու դժվարություններ ունեն: Բացի այդ, հիվանդները գործնականում իրենց մաշկով չեն զգում օտար առարկաների հպումը: 

Բյոնեմաննը գենետիկական վերլուծություն է կատարել եւ նկատել է, որ երկու աղջկա մոտ առկա է PIEZO2 գենի հազվագյուտ եւ ծանր մուտացիա, որը պատասխանատու է շոշափողական զգացողությունների բացակայության եւ համակարգված շարժումներ կատարելու անկարողության համար: 

Հետազոտողներին է միացել Բյոնեմաննի գործընկեր նյարդաբան Ալեքսանդր Չեսլերը: Նրանց իրականացրած թեստերի շարքը ցույց է տվել, որ երկու հիվանդն էլ  կապված աչքերով չեն կարողանում որոշել իրենց վերջույթների դիրքը տարածությունում: Այդպիսով, նրանց մոտ ամբողջությամբ բացակայում է պրոպրիոռեցեպցիան` զգացում, որ առողջ մարդիկ օգտագործում են, օրինակ, երաժշտական գործիք նվագելու, մեքենայում հաղորդումները փոխելու   կամ փակ աչքերով տեքստ հավաքելու համար:  

Թեստերի կրկնությունը ՄՌՏ-ի սարքով ուղեղի միաժամանակյա սկանավորման հետ ցույց է տվել, որ հիվանդների մոտ հակազդեցություն չի առաջացել ուղեղի այն մասում, որը պատասխանատու է ֆիզիկական զգացողությունների համար:  Սակայն եթե աղջիկները տեսել են խոզանակը, որով դիպել են իրենց մաշկին, ակտիվացել է ուղեղի այն հատվածը, որը կապված էր հույզերի հետ:  Չեսլերը պարզաբանում է, որ նրանք հպումը չէին զգում, բայց տեսողական շփումը որոշակի հուզական հակազդեցություն էր առաջացնում:  Սառը եւ տաք առարկաներով թեստը ցույց է տվել, որ երկու հիվանդն էլ ի վիճակի են ջերմություն զգալ:  

Գենետիկական վերլուծության եւ թեստերի հիման վրա Բյոնեմաննը եւ Չեսլերը եզրակացրել են, որ PIEZO2 գենն ամենայն հավանականությամբ պատասխանատու է պրոպրիոռեցեպցիայի համար: 

Հետազոտության նյութերը հրապարակվել են New England Journal of Medicine-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել