• Latest news

Գիտնականները սուր միելոիդային լեյկոզի բուժման նոր մեթոդ են առաջարկում

23 սեպտեմբերի, 2016  10:51

Մինչեւ հիմա սուր միելոիդային լեյկոզի բուժման համար բժիշկները կիրառում էին դեռեւս 1970-ական թվականներին մշակված բուժման եղանակները, մինչդեռ այժմ այդ հիվանդության բուժման մոտեցումը կարող է լիովին փոխվել: Massachusetts General Hospital-ի եւ Harvard Stem Cell Institute-ի գիտնականները պարզել են, որ այդ հիվանդության հաղթահարմանը կարող է օգնել ուռուցքային բջիջների անջատմանը մասնակցող ֆերմենտներից մեկի արգելակումը:

Նրանց հաջողվել է պարզել, որ սուր միելոիդային լեյկոզի տարբեր տեսակներով տառապող մարդկանց 70 տոկոսի մոտ խախտված է HoxA9 տրանսկրիպցիոն գործոնի էքսպրեսիան: Մինչեւ վերջին ժամանակները այդ սպիտակուցի արգելակումներ չեն նկատվել: Գիտնականներն առաջարկել են պոտենցիալ միացությունների սքրինինգի նոր մոտեցում: Նրանք հետազոտել են 300 հազարից ավելի նյութ, ինչը նրանց թույլ է տվել 12 նյութ ընտրել, որոնք ենթադրաբար օժտված էին անհրաժեշտ հատկություններով: Դրանցից 11-ը ճնշել են ուռուցքային բջիջների անջատումը՝ արգելակելով DHODH ֆերմենտի աշխատանքը: Նախկինում հայտնի չէր, որ այդ սպիտակուցը մասնակցում է միելոիդային բջիջների անջատման պրոցեսին:

Գիտնականները թեստավորել են DHODH արգելակիչի աշխատանքը  սուր միելոիդային լեյկոզով հիվանդ մկների վրա. պարզվել է, որ պատրաստուկը զարմանալիորեն արդյունավետ է. այն նվազեցնում էր ուռուցքային բջիջների քանակը, մեծացնում էր կենդանիների կյանքի տեւողությունը եւ, որը շատ կարեւոր է, կողմնակի էֆեկտներ չէր առաջացնում, ինչը հատուկ է քիմիաթերապիայի շատ դեղամիջոցներին: Բուժման վեց շաբաթվա ընթացքում հնարավոր չի եղել կանխել բացասական զարգացումը, իսկ ահա 10 շաբաթվա կուրսը մկների մոտ հիվանդության երկարաժամկետ նահանջ է առաջացրել:

DHODH արգելակիչի գործողության մեխանիզմը մանրակրկիտ հետազոտելուց հետո գիտնականները նախատեսում են նախաձեռնել հիվանդների վրա կատարվող փորձարկումները:

Նշենք, որ ներկայումս սուր միելոիդային լեյկոզով հիվանդների կյանքի տեւողությունը 5 տարով երկարացնելը կազմում է մոտ 30 տոկոս: Բացառված չէ, որ նոր բուժումն ավելի արդյունավետ կլինի եւ կլավացնի հիվանդների ողջ մնալու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել