• Latest news

Գիտնականները գտել են աուտիզմի հավանական գենը, որը նվազեցնում է նեյրոնների ակտիվությունը

11 նոյեմբերի, 2016  12:04

Կանադական McMaster University-ի գիտնականները՝ Քարուն Սինգհի գլխավորությամբ, գենետիկ փոխակերպում են հայտնաբերել, որի պատճառով աուտիզմ ունեցող մարդկանց ուղեղում կարող է նվազել նեյրոնների ակտիվությունը: Որոշ հիվանդների մոտ նեյրոնների միջեւ կապի ձեւավորման համար պատասխանատու սպիտակուցը՝ DIXDC1-ը, ճիշտ չի գործել՝ գենետիկ փոխակերպումների պատճառով, որոնք «անջատել» են այդ սպիտակուցը, ինչի արդյունքում բջիջների միջեւ ազդակները դանդաղ են փոխանցվել, եւ ուղեղն ընդհանուր առմամբ պակաս ակտիվ է եղել:

Տորոնտոյի համալսարանի գենետիկայի մասնագետ Ստեֆեն Շերերի օգնությամբ գիտնականներին հաջողվել է պարզել, թե հատկապես ինչ գենետիկ փոփոխություններ են տեղի ունեցել DIXDC1 սպիտակուցում, որ նա դադարել է «աշխատել»: Հիմա հետազոտողները ծրագրում են լաբորատոր պայմաններում նոր դեղորայք ստեղծել, որը վնասված սպիտակուցին կստիպի նորից աշխատել՝ ինչպես հարկն է. մարդու ուղեղում անհրաժեշտ կապերը ձեւավորել:

Քարուն Սինգհը նշել է, որ հետազոտության ընթացքում միայն մեկ գեն են գտել, որում մուտացիան նվազեցրել է աուտիզմով եւ հարակից հոգեկան բնույթի այլ հիվանդություններով տառապող մարդկանց ուղեղի ակտիվությունը: Գիտնականը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, մյուս գեներում նույնպիսի պրոցեսներ են ընթանում:

Ներկայում աուտիզմ են ախտորոշում միջինը յուրաքանչյուր 68-րդ մարդու մոտ, դրա դեմ դեղամիջոց առայժմ գոյություն չունի: Գիտնականներն ու բժիշկներն աշխատում են միայն ախտանշանների հետ, իսկ հիվանդության պատճառները դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել