• Latest news

Կույրերին հաջողվել է հաղթահարել խճճված վիրտուալ լաբիրինթոսը

28 նոյեմբերի, 2016  13:08

ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի մասնագետները կույրերին սովորեցրել են կողմնորոշվել վիրտուալ լաբիրինթոսում: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Robotics and AI ամսագրում:

Գիտնականներն օգտվել են գլխուղեղի էլեկտրոնային խթանման մեթոդներից մեկից՝ տրանսկրանիլային միկրոբեւեռացումից: Գիտնականներին հաջողվել է դրա շնորհիվ կույրերի մոտ օպտիկական պատրանք ստեղծել, որը թույլ է տվել 92 տոկոս դեպքերում հաջողությամբ շարժվել երկչափ լաբիրինթոսով:

Եթե խաղում վիրտուալ հերոսի առաջ պատ էր հատնվում, ապա տրանսկրանիլային միկրոբեւեռացման օգնությամբ ֆոսֆենի ստեղծում էր նախաձեռնվում, որը լույսի գործողության հետ չկապված լուսարձակող պատկերների ձեւով տեսողական զգացողություն է:

Վերստուգիչ խմբին, որին պլացեբո է առաջարկվել, հաջողվել է սխալներ թույլ չտալ միայն լաբիրինթոսով շարժման 15 տոկոս դեպքերում: Մասնագետները հույս ունեն հատուկ հաղորդիչներ ստեղծել եւ այդկերպ կույրերին սովորեցնել կողմնորոշվել տարածության մեջ:

Տրանսկրանիլային միկրոբեւեռացումը գլխուղեղի վրա 1,5-ից մինչեւ 2 միլիամպեր հզորության մշտական հոսանքով ոչ ինվազիվ ընտրովի ներգործություն է: Միջամտությունը հանգեցնում է ֆիզիկական կամ մտավոր տարատեսակ ակտիվության հետ կապված նյարդերի խմբերը գրգռման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է