• Latest news

Նոր նյութը կարող է կանխել օսթեոպորոզի զարգացումը

19 դեկտեմբերի, 2016  10:51

Children's Medical Center Research Institute–ի գիտնականները աճի նոր ոսկրագոյացնող գործոն են հայտնաբերել՝ օսթեոլեկտին՝ (Clec11a)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծողների մոտ այդ գործոնը խթանում է ողնուղեղում ցողունային բջիջներից նոր ոսկրային հյուսվածքի ձեւավորման գործընթացը։ Այդ բացահայտումը կարող է օսթեոպորոզի բուժման նոր դեղերի հիմքում ընկնել։

Օսթեոպորոզը հիվանդություն է, որին բնորոշ է զանգվածի ու ոսկրերի խտության նվազումը։ Օսթեոպորոզով տառապում է ամբողջ աշխարհում ավելի քան 200 մլն մարդ։ Գոյություն ունեցող դեղերի մեծ մասը, ինչպիսիք են բիոֆոսֆոնատները, դանդաղեցնում են ոսկրային զանգվածի կորուստը, բայց չեն նպաստում նոր ոսկրային հյուսվածքի աճին։ Այս պահին ոսկրային հյուսվածքի ձեւավորմանը նպաստող միակ դեղը թերիպարատիդն է։ Սակայն այն կարելի է օգտագործել առավելագույնը 2 տարի, քանի որ դրա պատճառով աճում է օսթեոսարկոմայի ռիսկը։

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել ձվարանները հեռացրած մկների վրա (օսթեոպորոզի մոդելը հետդաշտանադադարային շրջանում, քանի որ կանացի սեռական հորմոնների անկումը մեծացնում է օսթեոպորոզի ռիսկը)։ Մի խմբում կրծողներին ամեն օր թերիպարատիդ են ներարկել, իսկ երկրորդում՝ օսթեոլեկտին, երրորդ խումբը վերահսկիչ է եղել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին ու երկրորդ խմբերի կրծողների մոտ ոսկրային հյուսվածքի ծավալը մեծապես աճել է վերահսկիչ խմբի հետ համեմատ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ թերիպարատիդը եւ օսթեոլեկտինը մկներին փրկել են ձվարանների հեռացումից հետո ոսկրային հյուսվածքի կորստից։ Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ կրծողների մոտ օսթեոլեկտինի ակտվիության ճնշումը հանգեցրել է ոսկրային զանգվածի կորստյան եւ օսթեոպորոզի ախտանշանների առաջացման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է