• Latest news

Կապսաիցինը կարող է օգնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ

23 դեկտեմբերի, 2016  22:39

Կապսաիցինը չիլի պղպեղում պարունակվող նյութ է, որը խոչընդոտում է կրծքագեղձի ուռուցքի աճին: Նման եզրակացության են հանգել Ruhr-Universität Bochum-ի (Գերմանիա) գիտնականները:

Նրանք SUM149PT բջջային կուլտուրայի փորձեր են անցկացրել, որը մոդելավորում է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը: Ներկայում այս հիվանդությունը բուժվում է միայն քիմիաթերապիայի օգնությամբ:

Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հոտային ռեցեպտորների վրա, որոնք առավել հաճախ հանդիպում են բջջային կուլտուրայում: Դրանցից մեկը TRPV1 ռեցեպտորն է, որը եղել է կրծքագեղձի քաղցկեղով տառապող հիվանդներից վերցված 9 տարբեր նմուշներում: Հետազոտողները ռեցեպտորն ակտիվացրել են կապսաիցինի օգնությամբ՝ այն երկար ժամանակով հավելելով քաղցկեղային բջիջների կուլտուրային: Արդյունքում հիվանդ բջիջները սկսել են ավելի դանդաղ կիսվել, դրանից զատ՝ բուժման ընթացքում դրանք մեծ քանակով ոչնչանում էին: Այն բջիջները, որոնք կենսունակ էին մնում, ավելի դանդաղ էին շարժվում, այսպիսով՝ կապսաիցինը նվազեցնում էր մետաստազներ ձեւավորելու ուռուցքի ունակությունը:

Նախորդ հետազոտությունները պարզել են, որ կապսաիցինի քիմիական նմանակն արդյունավետ է մկների ուղեղի ուռուցքները բուժելիս, սակայն մարդկանց շրջանում դրա փորձարկումները չեն թույլատրվել՝ մեծ թվով կողմնակի ազդեցությունների պատճառով:

Կրծքագեղձի քաղցկեղի վրա կապսաիցինի ներգործության հետազոտության հեղինակներից Հանս Հաթն ընդգծել է, որ այս նյութի կիրառումը սննդի հետ կամ ինհալյացիայի միջոցով քաղցկեղի վրա չի ազդում, սակայն հնարավոր է, որ գիտնականներն ապագայում, այնուամենայնիվ, կարողանան պղպեղի կծու հիմքով բուժման նոր միջոց ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել