• Latest news

Վազքի յուրաքանչյուր ժամը կյանքի տեւողությունը երկարացնում է 7 ժամով. հետազոտություն

14 ապրիլի, 2017  11:58

Վազքի յուրաքանչյուր ժամը մարդու կյանքի տեւողությունը երկարացնում է 7 ժամով: Ըստ որում՝ վազքի արագությունը սկզբունքային նշանակություն չունի: Այս մասին հայտնել են Այովայի համալսարանի աշխատակիցները, որոնք վերլուծել են նախկինում իրականացված մի շարք հետազոտությունների տվյալները:

Նրանք հայտնաբերել են, որ վազքով զբաղվող մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 40 տոկոսով նվազել է: Մասնագետների խոսքով՝ վազքով կանոնավոր զբաղվելը կարող է կյանքի տեւողությունը երկարացնել 3 տարով:

Հետազոտություններից մեկի մասնակիցները շաբաթական միջինում 2 ժամ վազել են: Հետազոտությամբ պարզվել է, որ այն բոլոր կամավորների շրջանում, որոնք չեն վազել, ու սկսել են սպորտով զբաղվել, ցանկացած պատճառով մահվան հավանականությունը 16 տոկոսով նվազել է, իսկ սրտի տագնապի հետեւանքով մահվան հավանականությունը նվազել է 25 տոկոսով:

Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության մյուս ձեւերը նույնպես առողջության եւ կյանքի տեւողության համար օգտակար են: Այսպես՝ քայլքը եւ հեծանիվ վարելը վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցրել են մոտ 12 տոկոսով:

Հավանականության առավելագույն նվազում է նկատվել այն մասնակիցների շրջանում, որոնք շաբաթական 4 ժամ են վազել: Հետազոտողները դեռեւս ճշգրիտ չգիտեն, թե ինչու է վազքը մեծացնում կյանքի տեւողությունը: Հավանաբար այն պայքարում է վաղաժամ մահվան բազմաթիվ գործոնների դեմ, օրինակ՝ հիպերտոնիայի եւ ճարպային նստվածքների: Վազքը դրական է ազդում նաեւ օրգանիզմի աերոբային հնարավորությունների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել