• Latest news

Առաջին օգնություն՝ գիտակցությունը կորցնելու դեպքում. ի՞նչ է կարելի անել, ինչ՝ ոչ (տեսանյութ)

17 ապրիլի, 2017  21:34

Ի՞նչ է կարելի անել, եթե ձեր առջեւում գիտակցությունը կորցրած մարդ է: Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ Հովհաննես Թումանյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրին եւ ցույց տվեցին՝ ինչպես է կարելի առաջին օգնություն ցույց տալ անգիտակից պառկած մարդուն, ինչ է կարելի անել, եւ ինչ՝ ոչ:

Առաջին հերթին անհրաժեշտ է մտահոգվել սեփական անվտանգությամբ. նայեք շուրջբոլորը՝ արդյոք շրջապատում որեւէ բան չկա, որ կարող է ձեզ համար վտանգ ներկայացնել: Օրինակ՝ վտանգ կարող են ներկայացնել բաց հաղորդալարերը, իրերը, որոնք կարող են ընկնել տանիքից, սողանքները:

Եթե ձեր անվտանգությանը ոչինչ չի սպառնում, մոտեցեք տուժողին եւ ստուգեք՝ գիտակցությունը տեղում է, թե ոչ: Կարելի է հարցնել նրա անունը, տարիքը, հարցնել՝ օգնության կարիք ունի, թե ոչ: Կարելի է թեթեւակի ցնցել նրա ուսերը (եթե նկատելի վնասվածքներ չունի): Սակայն չի կարելի նրա վրա դույլով ջուր ցողել, չի կարելի տուժողին ապտակել, նրան խփել:

Եթե տուժողը չի պատասխանում ձեր հարցերին, անհրաժեշտ է շտապ օգնություն զանգահարել եւ անցնել ABC ալգորիթմին.

  • A (airways) - անհրաժեշտ է ստուգել՝ տուժողի շնչուղիներն անցանելի են, դրանց մեջ կողմնակի օբյեկտ չկա;
  • B (breathing) - անհրաժեշտ է ստուգել շնչառությունը: Կարելի է լսել տուժողի շնչառությունը կամ հետեւել կրծքավանդակին;
  • C (circulation) - արյան շրջանառությունը: Անհրաժեշտ է ստուգել զարկերակը: Դա ավելի հեշտ է անել մատները դնելով պարանոցի վրայի քներակին: Վերջին երկու կետերը ժամանակ խնայելու համար կարելի է միաժամանակ անել:

Եթե տուժողը շնչում է եւ զարկերակը շոշափվում է, նրան պետք է բերել կայուն կողմնային դիրքի՝ այս դիրքում նա կարող է սպասել շտապ օգնության ժամանմանը: Սա առավել անվտանգ դիրքն է, որի դեպքում նա փսխուքի զանգվածով խեղդվելու վտանգին ենթակա չէ:

Իսկ եթե տուժողի մոտ զարկերակը չի շոշափվում կամ նա չի շնչում, պետք է անցնել սիրտ-թոքային վերակենդանացման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել