Հայաստանում հուլիսի 6-8-ը Բժշկության ֆրանսիական օրեր կանցկացվեն: Այս մասին մայիսի 30-ին կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
Նա հավելեց, որ միջոցառումը կազմակերպել է Business France ընկերությունը՝ Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ:
Դեսպանի խոսքով՝ այս միջոցառումը կնպաստի Հայաստանի եւ Ֆրանսիայի բժշկության ոլորտի ներկայացուցիչների շփմանը, նոր կապերի հաստատմանն ու համագործակցության նոր եզրեր որոնելուն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր