• Latest news

Էլեկտրոնային ծխախոտի հնարավոր ռիսկերը

30 նոյեմբերի, 2013  21:39

Հոլանդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է էլեկտրոնային ծխախոտի հնարավոր ռիսկների մասին:

Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցներն ասացին, որ անհանգստացած են  էլեկտրոնային ծխախոտի առողջ մարդկանց վրա ունեցած հնարավոր ազդեցությունների մասին տեղեկությունների բացակայությամբ, իսկ ինչ վերաբերվում է անվտանգության կանոններին, ապա էլեկտրոնային ծխախոտից չպետք է օգտվեն հղիները կամ դրանք չպետք է օգտագործվեն երեխաների ներկայությամբ: Առողջապահության բնագավառի որոշ փորձագետներ ասում են, որը էլեկտրոնային ծխախոտը մարտկոցներով մետաղական  խողովակ է, որը նիկոտինը գոլորշու է վերածում, կարող է օգնել միլինավոր ծխողների թողնել ծխելը եւ դրանով իսկ խուսափել ծխի կործանիչ հետեւանքներից, հաղորդում է Fox News-ը։ 

Ծխախոտ արտադրող  բոլոր մեծ ընկերությունները գումար են ներդնում էլեկտրոնային ծխախոտի  մեջ, եւ , ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, մոտ 10 տարի հետո էլեկտրոնային սիգարետները վաճառքով կգերազանցեն սովորական ծխախոտը:

Հղում կատարելով Ինստիտուտի եզրակացությունների վրա, Հոլանդիայի առողջապահության նախարարի տեղակալ Մարտին Վան Ռեյնը հայտարարեց, որ էլեկտրոնային ծխախոտը սովորական ծխախոտի եւ թութունի նման կախվածություն է առաջացնում, քանի որ նիկոտին է պարունակում, եւ շեշտեց, որ արտադրողները ոչ մի ապացույց չեն բերել, որ դրանք օգնում են ծխողներին թողնել ծխելը:

«Շատ քիչ գիտական ապացույցներ կան՝ հստակ  ասելու համար,  արդյոք անվտանգ են օդ արտաշնչվող թույլները շրջապատի համար»,-  գրել է Վան Ռեյմը խորհրդարանին ուղղված իր նամակում:

 

Հոլանդական ինստիտուտը  իր կայքում հայտնել է իր անհանգստությունն այն մասին, որ էլեկտրոնային ծխախոտները գրավում են երիտասարդներին իրենց վառ գույների, թարթող լույսերի եւ ոսկերչական ապրանքի տեսք ունենալու պատճառով:

Հոլանդացի ծխողների 11 -18 %-ը փորձել է էլեկտրոնային ծխախոտ , իսկ  5%-ը օգտագործում է կանոնավոր:

«Մալբորո» ծխախոտի արտադրող Philip Morris International ընկերությունն այս ամիս հայտարարել է, որ ծրագրավորում է գալիք տարի դուրս գալ էլեկտրոնային ծխախոտի շուկա՝ պնդելով, որ դա  «աճի շատ մեծ հնարավորություն է»:

Imperial Tobacco Group ընկերությունը ծրագրավորում է նոր ֆինանսական տարում երկու էլեկտրոնային ծխախոտ  թողարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել