• Latest news

Էլեկտրոնային ծխախոտները պասիվ ծխելը նույնպես մահացու վտանգավոր է. գիտնականներ

4 օգոստոսի, 2017  11:56

Էլեկտրոնային ծխախոտները պասիվ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտների ծուխը շնչելը։ Այս մասին զգուշացնում են Berkeley University-ի գիտնականները (Քալիֆորնիա)։

Շատերը համարում են, որ էլեկտրոնային ծխախոտները պակաս վնասակար են, քան սովորականները։ Սակայն վերջին հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դրանք եւս վտանգավոր են՝ հատկապես պասիվ ծխելու պարագայում։

Բանն այն է, որ ծուխը, որն արտաշնչում է էլեկտրոնային ծխախոտ ծխողը, թունավոր քիմիական նյութեր է պարունակում. հատկապես դրանում բարձր է ֆորմալդեհիդը, որը քաղցկեղածին է համարվում եւ աքրոլեինը՝ թույն, որը գրգռում է աչքերն ու մաշկը։

Պասիվ ծխելու հետ կապված վտանգների մասին վաղուց է հայտնի։ Մասնավորապես՝ բրիտանացի հայտնի երաժիշտ Ռոս Քասթլը, որը երբեք չի ծխել, մահացել է թոքերի քաղցկեղից։ Պատճառն այն է, որ նա հաճախ է փաբերում շեփոր նվագել, որտեղ շատ են ծխել։

Արդեն սկսել են հանրային վայրերում արգելել ծխելը (եվրոպական շատ երկրներում եւ Ռուսաստանում, Հայաստանում, ցավոք, նման արգելքներ դեռ չեն գործում), սակայն էլեկտրոնային ծխախոտների դեմ նման սահմանափակող միջոցառումներ դեռ չեն ձեռնարկվել։ Միայն բրիտանական որոշ փաբերում է արգելվում դրանք օգտագործել, սակայն դա սեփականտերերի մասնավոր նախաձեռնությունն է, այլ ոչ իշխանությունների կարգադրությունը։ 

Անցյալ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մեծ Բրիտանիային կոչ է արել քննարկել հրապարակային վայրերում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման վրա արգելք սահմանելը՝ կապված պասիվ ծխելու վտանգի հետ։ Berkeley University-ի համալսարանի գիտանակնների հետազտությունը եւս մեկ անգամ  ընդգծեց նման միջոցառումների անհրաժեշտությունը, քանի որ էլեկտրոնային ծխախոտի ծխի արտազատած թունավոր նյութերը զգալիորեն գերազանցում են անվտանգության գործող շեմերը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ էլեկտրոնային ծխախոտները պասիվ ծխելը առողջության համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քանի սովորական ծխախոտները պասիվ ծխելը, սակայն դա անվնաս չէ եւ կապված է որոշակի ռիսկերի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է