• Latest news

Երեխաների ու երիտասարդների մոտ արթրիտի զարգացման 5 հիմնական պատճառ

5 օգոստոսի, 2017  13:56

Շատերին թվում է, թե արթրիտով հիվանդանում են միայն տարեց մարդիկ, բայց իրականում այդպես չէ, այդ հիվանդությանը կարող են բախվել նաեւ երիտասարդները ու նույնիսկ երեխաները։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեխաների ու երիտասարդների մոտ արթրիտի զարգացման հիմնական գործոնները։

Մարզական վնասվածքներ

Մարզումների ժամանակ ստացած վնասվածքները կարող են դառնալ երեխաների ու դեռահասների մոտ արթրիտի զարգացման պատճառ։ Ավելին, մարզական վնասվածքները կարող են դառնալ օստեոարթրիտի պատճառ ցանկացած տարիքի մեծահասակի մոտ։ Հիմնականում օստեոարթրիտի պատճառ են դառնում կռճիկների պատռվածքները, հոդախախտումներն ու հանգույցների վնասվածքները։

Ծխելը

Ծխելը սովորաբար ավելացնում է ռեւմատոիդ արթրիտի զարգացման հավանականությունը, հատկապես եթե մարդու մոտ կա այդ հիվանդության հանդեպ ժառանգական հակում։ Դեռահասության տարիքից ծխելը կրկնակի վտանգավոր է։ Բացի դրանից ծխողների մոտ հիվանդության ախտանիշները, որպես կանոն, ավելի ծանր են, քան չծխողների մոտ։

Ճարպակալում

Չնայած արթրիտը նկատվում է բոլոր տարիքների, սեռերի ու կազմվածքի մարդկանց մոտ՝բայցեւայնպես դրա հավանականությունն աճում է ավելորդ քաշի առկայության դեպքում։ Ճարպակալումով տառապող մարդկանց հոդերը լրացուցիչ ծանրաբեռնվածության են ենթարկվում։

Աուտոիմունային հիվանդություններ

Աուտոիմունային հիվանդությունները նույնպես բարձրացնում են արթրիտի զարգացման հավանականությունը երիտասարդների ու երեխաների մոտ։ Այդ խանգարումների դեպքում իմունային համակարգը սկսում է գրոհել առողջ բջիջների վրա, ինչը կարող է ինֆեկցիաների ու հոդերի բորբոքման պատճառ դառնալ։

Էլեկտրոնային գաջետներ

Եթե երեխաները, դեռահասները ու երիտասարդները շատ ժամանակ են վատնում բջջային հեռախոսների, համակարգիչների ու այլ գաջետների վրա, դրանից նրանք ավելի խոցելի են դառնում դաստակների ու մատների օստեոարթրիտի զարգացման տեսակետից, նաեւ դա բացասաբար է ազդում կեցվածքի վրա, հանգեցնելով մեջքի ու կոնքերի հոդերի տեղաշարժին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել