• Latest news

Արդյոք C եւ D վիտամինները կանխարգելում են գրիպը

12 ապրիլի, 2014  15:07

Կարո՞ղ են արդյոք C եւ D վիտամինները կանխարգելել գրիպը: Ոչ, պնդում է Fox News ալիքի Health News-ի գլխավոր խմբագիր, բժիշկ Մէննի Ալվարեսը՝ պատասխանելով հեռուստադիտողի հարցին:

C եւ D վիտամինները հանդիսանում են ամենակարեւոր վիտամինները, որոնք առողջ օրգանիզմում կարող են դանդաղեցնել վիրուսային վարակի բարգավաճումը: Սակայն հստակ ցուցում չկա, որ այս վիտամինները կանխարգելիչ են, եւ այդ պատճառով դրանք չեն կարող հավասարեցվել գրիպի դեմ պատվաստմանը եւ մարմնի լավ հիգիենային:

C վիտամինը սկսել են որպես հարբուխի դեմ միջոց առաջարկել 1970-ականներին, երբ բիոքիմիկոս եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Լայնուս Պոլինգը սկսեց գրել, որ վիտամին C-ի մեծ դեղաչափերը կապված են հարբուխի հաճախականության եւ տեւողության քչացման հետ: Բայց չնայած վիտամին C-ի լայնատարած օգտագործմանը, շատ քիչ ապացույցներ են ստացվել, որ այն իրականում արդյունավետ է:

Վիտամին C պարունակում են շատ մրգեր եւ բանջարեղեն, հատկապես ցիտրուսայինները, սակայն կարելի է նաեւ հաբեր ընդունել: Եվ կարեւոր չէ, դուք հիվանդ եք, թե առողջ՝ վիտամին C-ն անհրաժեշտ է ընդհանուր առողջության համար:

Վիտամին C-ի օրական խորհուրդ տրվող չափաբաժինը տղամարդկանց համար կազմում է 90 իսկ կանանց համար 75մգ: Եվ երբ խոսքը գնում է վիտամինների մասին, կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին «գերդոզավորումն» է: Օրական 2000մգ-ից ավելի վիտամին C-ի ընդունումը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման, սրտխառնոցի եւ լուծի:

Շատ հետազոտություններ ներկայումս կապում են վիտամին D-ի պակասը բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ՝ սրտի հիվանդություններ, դեպրեսիա, ռախիտ, ճանաչողական խանգարումներ եւ նույնիսկ քաղցկեղ:

Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ վիտամին D-ն այդքան հանրահայտ է դարձել հարբուխի եւ գրիպի կանխարգելման համար: Սակայն նաեւ այս դեպքում ոչ մի ապացույց չկա, որ այն կարող է կանխարգելել վիրուսի բարգավաճումը:

Վիտամին D-ն հաճախ արեւային վիտամին են անվանում, քանի որ այն առաջանում է օրգանիզմում արեւի լույսին ի պատասխան, բայց այն նաեւ պարունակվում է որոշ սննդամթում՝ ձուկ, ձու եւ կաթնամթերք, ինչպես նաեւ արտադրվում է դեղահաբերի տեսքով:

Դրա համար ավելի լավ է գրիպի դեմ պատվաստում կատարել, ասում է Ալվարեսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել