• Latest news

Ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում բացառությունների դիետան

17 ապրիլի, 2014  15:04

Բացառությունների դիետան՝ սնման համակարգ է, որի ժամանակ սննդակարգից հանվում են այս կամ այն սննդամթերքները կամ դրանց խմբերը: Վերջին ժամանակներում այն շատ հայտնի է, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր ուզում են ձերբազատվել այնպիսի անառողջ վիճակներից, ինչպիսիք են գլխացավը, մաշկային ցանավորումը, ցավը հոդերում, մարսողության հետ խնդիրները կամ հոգնածությունը: Նրանք մտածում են, որ հրաժարվելով այս կամ այն սննդամթերքից հնարավոր է բուժել նման վիճակը: Սակայն ոչ բոլոր հիվանդություններն են նիհարելով բուժվում:

Նմանատիպ դիետաներ սովորաբար բժիշկները նշանակում են շատ ծանր ալերգիկ ռեակցիաներից հետո եւ անընդհատ հետեւում են հիվանդի առողջական վիճակին: Դիետայի իմաստը այս կամ այն սննդամթերքին՝ կաթին, սոյային, ընկույզներին, ձվին, գլյուտենին, շաքարին եւ ալկոհոլին հիվանդի օրգանիզմի արձագանքի ճշտումն է: Դրանք ամբողջությամբ բացառում են հիվանդի սննդակարգից, ապա աստիճանաբար մեկ առ մեկ ավելացնում են, որպեսզի հասկանան օրգանիզմի ռեակցիան, հաղորդում է Wall Street Journal-ը:

Իրավաբանական ընկերության աշխատակից 35-ամյա Ամանդա Դեմինգը, որը երկար ժամանակ տառապում էր ստամոքսի կծկանքներով եւ մարսողության խանգարմամբ, facebook-ում տեսել է Whole 30 բացառությունների դիետայի հրապարակումը: Առաջարկվում էր բացառել գլյուտենը (ցորենում, գարում եւ այլ հացահատիկներում պարունակվող սպիտակուց), կաթնամթերքը, շաքարը եւ քաղցրացնող նյութերը, սպիտակ կարտոֆիլը, ալկոհոլը, որոշ սննդային հավելումները եւ նույնիսկ լոբազգիներն ու հացահատիկային կուլտուրաները 30 օրվա ընթացքում: Իսկ ի՞նչ մնաց: «Պետք է ուտել միայն միս, մրգեր եւ բանջարեղեն»,- ասում է տիկին Դեմինգը: Դիետան սկսելուց 2 շաբաթ հետո նրա ստամոքսի վիճակը զգալիորեն բարելավել է:

Նա շարունակել է այդպես սնվել նույնիսկ 30 օր անց, թեպետ դժվար էր չմասնակցել ընտանիքի հետ ավանդական պիցցա ուտելուն:

Բացառությունների դիետայի շատ կողմնակիցներ սննդակարգի ռեժիմը հիմնավորում են նրանով, որ այն կարող է հայտնաբերել աղիքային գերանցանելիության համախտանիշի պատճառը: Միտքը այն է, որ որոշ սննդամթերքներ գրգռում են աղիները, ինչի հետեւանքով սննդի մեջ առկա սպիտակուցները ներծծվում են աղիների պատով, բայց այդպես չպետք է լինի: Ներծծվելով՝ սպիտակուցները շփման մեջ են մտնում մեծ քանակությամբ իմունային բջիջների հետ, որոնք ապրում են անմիջապես աղիների պատի հետեւում, ասում է Վիսկոնսինի համալսարանի ինտեգրատիվ բժշկության ծրագրի ղեկավար Դեյվ Ռեյկելը:

«Իմունային համակարգը սկսում է ակտիվանալ՝  կողմնորոշվելու համար՝ թշնամի է դա,  թե բարեկամ: Եթե թշնամի է, ապա այն սկսում է հարձակվել՝ առաջացնելով բորբոքում, որը կարող է տարածվել ամբողջ մարմնիում»,- ասում է նա:

Բժիշկ Ռեյկելը խորհուրդ է տալիս 3 շաբաթ տեւողությամբ բացառությունների դիետա պահել նրանց, ովքեր ունեն խնդիրներ մարսողության հետ, հոդերի բորբոքում, ասթմա, պարբերաբար կրկնվող խոռոչային ինֆեկցիաներ, սակայն ոչ բոլորին: Իսկ ընդհանուր առմամբ նա խորհուրդ է տալիս բջջանյութի մեծ պարունակությամբ դիետա, բազմերանգ եւ ամբողջական հատիկներով սննդամթերք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է