• Latest news

Ստամոքսի իմպլանտ՝ նիհարելու անվտանգ միջոց

3 դեկտեմբերի, 2013  12:47

Գիտնականները մշակել են փոժպատվաստվող նոր սարքավորումներ, որոնք կօգնեն մարդկանց ավելի քիչ ուտել առանց ինվազիվ վիրաբուժական միջամտության եւ դեղահաբերի, նրանց վտանգավոր կողմնակի ազդեցություններով հանդերձ:

Բժշկական սարքավորումներ արտադրողը ստեղծել են վեց նոր իմպլանտներ: Հիմնականում նրանք ներմուծվում են էնդոսկոպի միջոցով բերանի խոռոչից: Սարքավորումները հաճախ հեռացվում են քաշի անհրաժեշտ կորստից հետո: Նրանք աշխատում են տարբեր մեխանիզմներով ՝ հիվանդին սննդով հագեցվածության զգացողություն հաղորդելու համար:

IntraPace Inc ընկերության Abiliti սարքավորումը արդեն մի քանի տարի է օգտագործվում է Եվրոպայում, իսկ շուտով դուրս կգա ԱՄՆ-ի շուկա: Այն էլեկտրական իմպուլսներ է ուղարկում , եւ մարդիք իրենց հագեցած են զգում քիչ քանակությամբ սնունդ ստանալուց հետո: Այն նաեւ իմպուլսներ է ուղարկում ուղեղին, որ չի կարելի ուտել  սննդի ընդունումների միջեւ ընկած ժամանակահատվածում եւ գիշերը:

Գերմանացի դիետոլոգ, 34-ամյա Կատրին Ֆաբի համար , Abiliti իմպլանտը փրկություն դարձավ: Նա ամն ինչ փորձել էր նիհարելու համար, ընդհուպ մինչեւ ակուպունկտուրա, բայց ոչինչ չէր օգնել: 2011 թվականի մարտին նրա ստամոքի հարեւանությամբ այցեքարտի չափի սարքավորում տեղադրեցին, եւ մեկ տարվա ընթացքում նա  51 ֆունտ կորցրեց, տեղեկացնում Newsmax Health-ը։

Իսկ Կալիֆորնիայում արտադրվող ValenTx սարքավորումը նմանակում է ստամոքսի շունտավորումը, առանց ռիսկերի եւ այնպիսի հետվիրահատական բարդությունների, ինչպիսիք են ստամոքսի եւ այլ ներքին օրգանների վնասվածքները: «Սարքավորումը ներմուծվում է էնդոսկոպի միջոցով, եւ նիհարելու համար շատ լավ ու անվտանգ միջոց է», - ասում է Ճարպակալման խնդիրներով զբաղվող բժիշկ Կարսոն Լին, Բեվերլի Հիլզից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել