• Latest news

Հեռուստացույցը սենյակում խանգարում է երեխային քնել

22 ապրիլի, 2014  19:02

Ամերիկացի գիտականները պնդում են, որ հեռուստացույցի մոտ անցկացրած ամեն մի ժամը կրճատում է երեխայի քնի տեւողությունը 7 րոպեյով: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ սենյակում հեռուստացույցի առկայության դեպքում տղաները աղջիկներից ավելի քիչ են քնում:

MassGeneral մանկական հիվանդանոցի եւ հանրային առողջապահության Հարվարդյան դպրոցի հետազոտողները հետեւել են 6 ամսականից մինչեւ 8 տարեկան ավելի քան 1800 երեխաների, հաղորդում է The Daily Mail-ը:

Նրանք միանշանակ հաստատել են, որ այն երեխաները, ում սենյակում հեռուստացույց կա, իրենց մյուս հասակակիցներից ավելի քիչ են քնում:

Նրանք նաեւ հայտնաբերել են, որ էթնիկ փոքրամասնությունների երեխաներին մյուսներից ավելի շատ է թույլատրվում քնել հեռուստացույցով սենյակում, ընդ որում հեռուստացույցի պատճառով նրանց քնի տեւողությունը կրճատվում է օրական կես ժամով:

Սա առաջին խոշոր հետազոտությունն է, որն ուսումնասիրում է ննջասենյակում հեռուստացույցի առկայության ազդեցությունը քնի վրա: Հետազոտողները պնդում են, որ քնի բնականոն ռիթմի խանգարումը կարող է ազդել ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ մտավոր ունակությունների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել