• Latest news

Հակաբիոտիկների ընդունումը կարող է երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ․ հետազոտություն

15 մայիսի, 2018  13:07

University of Pennsylvania Perelman School of Medicine համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել  հակաբիոտիկների ընդունման ու երիկամներում քարերի առաջացման միջև։

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Journal of the American Society of  Nephrology ամսագրում, գիտնականները վերլուծել են երիկամներում քար ունեցող 26 000 մարդու հիվանդությունների պատմությունները։ Պարզվել է, որ քարերի գոյացումը կապակցված է ֆտորխինոլոնների, ցեֆալոսպորնինների, սուլֆանիլամիդների, նիտրոֆուրանների ու պենիցիլինների խմբի լայն գործողության հակաբիոտիկներ ընդունելու հետ։ Ամենից խոցելի խմբում երեխաներն ու դեռահասներն են։

Գիտնականները պարզել են, որ քարերի առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է հակաբիոտիկների ընդունումից հետո մի քանի ամսվա ու նույնիսկ տարվա ընթացքում։ Մասնագետները բացասական էֆեկտը կապակցում են հիվանդների աղիներում օգտակար բակտերիաների ոչնչացման հետ։

Հետազոտության հեղինակները նշում են, որ չի կարելի հրաժարվել հակաբիոտիկների ընդունումից, եթե դրանց անհրաժեշտությունն իրոք կա, սակայն այդ նշանակումը պետք է հիմնավորված լինի։

Հակաբիոտիկները բակտերիալ ինֆեկցիաների դեմ պայքարող դեղամիջոցներ են։ Այդ դեղերը փրկել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, սակայն դրանց սխալ գործածումը կարող է ծայրաստիճան վտանգավոր լինել՝ վերջին տարիներին մասնագետները ավելի ու ավելի հաճախ են խոսում հակաբիոտիկների հանդեպ կայունության խնդրի մասին։ Շատ փորձագետների կարծիքով, եթե մարդկությունը չսկսի ավելի զգուշորեն վերաբերվել այդ դեղերին, դրանց հանդեպ կայունությունը կաճի, ու ընդամենը մի քանի տասնամյակ հետո կամ գուցե ավելի շուտ ինֆեկցիոն հիվանդությունները նորից կսկսեն սպանել մարդկանց, ինչպես մինչև հակաբիոտիկների հայտնագործությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է