• Latest news

Գույնի ընկալումը կախված է մարդու մայրենի լեզվից

10 նոյեմբերի, 2018  09:30

Գույնի ընկալումը մարդու կողմից կախված է նրա մայրենի լեզվից։ Այս մասին հայտնում է Psychological Science-ը՝ վկայակոչելով Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի մասնագետների հետազոտությունը։

Հետազոտությունում ընդգրկված են եղել հունարենի 28 կրողներ, գերմաներենի՝ 29-ը, ռուսերենի՝ 47 կրողներ։ Բանն այն է, որ ռուսերենում ու հունարենում կան առանձին բառեր կապույտի տարբեր երանգները բնորոշելու համար, այն պարագայում, երբ գերմաներենում այդ երանգները «բաց կապույտով» են բնորոշվում։

Փորձի ընթացքում մասնակիցներին գունավոր ֆոնին տարբեր գույների 13 եռանկյունիներ են ցույց տվել․ երկնագույնը կապույտի ֆոնին կամ բաց կանաչը մուգ կանաչի ֆոնին։ Մինչ դեռ հինգից մեկի դեպքում ֆոնը դատարակ է եղել։

Կամավորներին առաջարկել են պատասխանել հարցին, թե քանի եռանկյունի նրանք տեսան։ Հունարենի կրողները նկատել են փաստացի բոլոր կապույտ երանգով եռանկյունիները, սակայն երբեմն բաց են թողել կանաչը։ Ռուսալեզու մասնակիցների հարցման արդյունքները նույնանման էին։ Իսկ ահա գերմանացիների մոտ ոչ մի գույնի դեպքում դժվարություն չի առաջացել։

Իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են լեզվական հարաբերականության հիպոթեզի վրա, համաձայն որի՝ լեզուն ձեւավորում է մարդու մտածողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել