• Latest news

Ինչպես է զանգը օգնել փրկել 82-ամյա տղամարդու կյանքը

29 մարտի, 2019  22:30

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Բրիք քաղաքից Ռոբերտա Քարթրայթը շոգեխաշած խոզի միս է պատրաստել եւ զանգահարել նույն փողոցում ապրող թոշակառուներ Կառլ եւ Սյուզան Շվաբներին նրանց հյուրասիրելու համար: Այս զանգն օգնել է փրկել Կառլ Շվաբի կյանքը:

WNBC տեղեկատվական պորտալը հաղորդում է, որ դա տեղի է ունեցել այս տարվա հունվարին: 82-ամյա հարեւանի հետ զրույցի ընթացքում Ռոբերտան լսել է, որ լսափողն ընկել է եւ լսվել է նրա կնոջ ձայնը:

Ռոբերտան անմիջապես զանգահարել է ամուսնուն՝ Փիթերին եւ խնդրել անհապաղ գնալ թոշակառուների մոտ: Դրանից հետո նա զանգել է փրկարարներին: Հարեւանների մոտ ժամանած Փիթերը տեսել է, որ Կառլն անգիտակից վիճակում նստած է աթոռին: Նրա պուլսն աշխատում էր, բայց նա չէր շնչում:

Փիթերն անմիջապես տղամարդուն հատակին է պառկեցրել եւ սրտի մերսում եւ արհեստական շնչառություն արել: Կառլին վերակենդանացնելու համար 20 րոպե է պահանջվել:

Այնուհետ նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մեկ ամիս է անցկացրել եւ նրան կարդիոխթանիչ են տեղադրել:

Ավելի ուշ նա մի քանի շաբաթ նաեւ տանն էր վերականգնվել:

Մարտի վերջին Սյուզանը կանչել էր փրկարարներին եւ Քաթրայթներին՝ ամուսնու ապաքինումը նշելու համար:

«Այս մարդիկ պարզապես հիասքանչ են, ես ցանակնում էի նրանց շնորհակալություն հայտնել ամուսնուս փրկելու համար եւ իմ հարեւանները նույնպես հիանալի մարդիկ են»,-ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել