• Latest news

Ստեղծվել է թեստ- տեսախցիկ՝ հոգեկան հիվանդությունները հայտնաբերելու համար

10 դեկտեմբերի, 2013  13:58

Բրիտանացի գիտնականները ստեղծել են նորարական թեստ-տեսախցիկ, որը հիվանդների աչքերի շարժումների միջոցով ախտորոշում է մի շարք հոգեկան հիվանդություններ, տեղեկացնում է Daily Mail-ը։

Հեղափոխական տեխնոլոգիան աշխատում է աշխարհի չափ հին տեսության հիման վրա, համաձայն որի տարօրինակ հայացքը կապված է փսիխոզների հետ:

Թիմը կարծում է, որ նոր թեստը կօգնի տարբերել շիզոֆրենիան բիպոլյար խանգարումներից եւ ծանր դեպրեսիաներից:

Գիտնականներն օգտագործել են հատուկ տեսախցիկներ, որոնք  հետեւում են հիվանդների աչքերի շարժումներին, երբ նրանք նայում են համակարգչի էկրանի նկարին:

Շիզոֆրենիայով հիվանդները, ի տարբերություն մյուսների, ոչ ամբողջությամբ էին ուսումնասիրում նկարը: Բիպոլյառ խանգարումներով եւ խորը դեպրեսիայով հիվանդների մոտ առկա են ավելի նուրբ տարբերություններ:

Այս երեքը  համանման ախտանիշներ ունեն, ինչն էլ դժվարացնում է տարբերակիչ ախտորոշումը դասական եղանակներով:

Տեխնոլոգիայի առեւտրայնացմամբ զբաղվող Մադհու Նաիրի խոսքով, այս թեստը տալիս է 95% ճշտությամբ արդյունք 30 րոպեի ընթացքում, երբ նմանատիպ հիվանդությունների ախտորոշման համար սովորաբար պահանջվում է մի քանի տարի։ 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել