• Latest news

Ինչո՞վ էր Լուիզ Սուարեսի խայթոցն այդքան վտանգավոր

7 հուլիսի, 2014  14:46

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ուրուգվայցի Լուիզ Սուարեսի «նախաձեռնությամբ» տեղի ունեցած միջադեպը լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել: Սակայն մեկնաբանությունների ընթացքում քչերն են ֆուտբոլիստի զոհի` խայթոցի ենթարկված իտալացի Ջիորջիո Կելինիի առողջությամբ մտահոգվում, հիշեցնում է Daily Mail-ը:

Պարզվում է` մարդու խայթոցը կարող է ոչ միայն ցավոտ եւ տհաճ լինել, այլ նաեւ` առողջության հետ կապված լուրջ բարդությունների հանգեցնել:

Ընդհանուր առմամբ, բերանի խոռոչի շուրջ 700 մանրէներ գոյություն ունեն, որոնցից 100-200-ը առողջ մարդու մոտ կարելի է գտնել: Եթե կծելիս զոհի մաշկը վնասվում է, մանրէները կարող են, հյուսվածքներ ներթափանցելով, առողջության համար լուրջ սպառնալիք ներկայացնել:

Ուենդի Թոմասը, ով տարեց կին է, երկու տարի առաջ անհամեմատ անմեղ պայմաններում տեղի ունեցած խայթոցի հետեւանքով առողջական լուրջ խնդիրների է բախվել: Թոռնիկի չարաճճի արարքի արյդունքում, տատիկը քիչ էր մնացել` մատը կորցնի:

«Այն ժամանակ բանի տեղ չդրեցի: Նա մինչ այդ երբեք չէր կծել: Գիտեմ` շատ երեխաներ նման սովորություն ունեն, բայց դա խաղի ընթացքում` պատահաբար ստացվեց», - պատմում է 67-ամյա կինը:

Հաջորդ օրը թեթեւակի ցավեր սկսվեցին, եւ միայն 24 ժամ անց կինը հասկացավ, որ մատի հետ ինչ-որ բան այն չէ:

«Գիշերը մատիս ցավից արթնացա: Փորձեցի վեր կենալ անկողնուց, բայց գլուխս այնպես էր պտտվում եւ այնքան թույլ էի զգում ինձ, որ հազիվ կարողացա լոգարան հասնել», - հիշողություններն է կիսել Ուենդի Թոմասը: Հաջորդ դրվագը, որ մնացել է հիշողության մեջ, անվասայլակն էր, որի օգնությամբ ամուսինը հիվանդանոց` հետազոտման տարավ: Բժիշկները, տեղեկանալով, որ ախտանշանները կծելու արդյունք են, անմիջապես ներերակային հակաբիոտիկներ են նշանակել: Նրանք բացատրել են, որ Ուենդիի մարմինը նույնիսկ երկու տարեկան երեխայի բերանի խոռոչում առկա վարակի` ստրեպտոկոկի դեմ պայքարելու անհաջող փորձեր է անում:

 

Սալիսբըրիի համալսարանի խորհրդատու, պլաստիկ վիրաբույժ Ֆիլիպ Գերին նկատել է, որ շատերը մոլորություն ունեն, թե մարդու բերանը, կենդանիների երախի համեմատությամբ, անհամեմատ մաքուր է: Նա խայթոցների արդյունքում ի հայտ եկած բարդություններով հիվանդների է բուժում, որոնց 40 տոկոսը երիտասարդներ են, ովքեր հարբած վիճակում` ծեծկռտուքի ժամանակ են հակառակորդի ատամների «համը տեսել»:

Նման դեպքերում շատերը բժշկի օգնության դիմելն անիմաստ են համարում,  կամ էլ` ուղղակի ամաչում են: Իսկ երբ արդեն ճարահատյալ են հիվանդանոց ներկայանում, բարդություններից խուսափել չի հաջողվում:

Մարդու` խայթոցների նկատմամբ առավել խոցելի հատվածը ձեռքերն են, որտեղ, հանգույցների շուրջ, մկանների նվազագույն ծավալ է առկա, ինչը դյուրացնում է ատամների խորը ներթափանցումը եւ նյարդերի ու ջիլերի ամբողջականության տեսանկյունից լուրջ վտանգ ներկայացնում:

Ուենդիի պարագայում հենց դա էլ պատահել էր. թոռան` Ջեյքի ատամները հատել էին մատի մկանային շերտն ու ջիլերի թաղանթին  հասել, որտեղ արյան շրջանառություն չի կատարվում, ինչը վարակի արտազատումը գործնականում գրեթե անհնար է դարձնում: Չորս օր անց նրան, ապաքինման նշանների բացակայության պատճառով, վիրահատության համար մեկ այլ հիվանդանոց են ուղեգրել, որտեղ վարակը աղի լուծույթի օգնությամբ հեռացնելու փորձեր են արվել: 

Բժիշկները նախազգուշացրել են, որ եթե հիշյալ գործընթացը եւս արդյունավետ չգտնվի, ստիպված են լինելու հեռացնել նրա մատը: Եւ միայն 14 օր անց, վարակի եւ մահացած հյուսվածքների հեռացմանը միտված երկու վիրահատությունների արդյունքում, ապաքինման նշաններ են սկսվել: Ճիշտ է` Ուենդին դուրս գրվելուց հետո էլ ստիպված է եղել 12 օր հոգեբանի մոտ այցելել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է