• Latest news

Վարենիկլինը ծխախոտից հրաժարվելու արդյունավետ միջոց է ճանաչվել

9 հուլիսի, 2014  19:24

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները հատկապես այն մարդկանց համար կարող են հետաքրքրություն ներկայացնել, որոնք ծխախոտից հրաժարվելու անհաջող փորձեր են անում: Պարզվում է՝ վարենիկլինի եւ նիկոտինի վերմաշկային սպեղանու համադրությունը կարող է ցանկալի արդյունքի հասնելու միջոց ծառայել, հաղորդում է Medical Daily-ն:

Վարենիկլինը Pfizer ընկերության կողմից թողարկվող դեղամիջոց է, որը նիկոտինի ռեցեպտորների խթանման մակարդակը թուլացնելու միջոցով ծխախոտային կախվածությունը բուժելու միտում ունի: Դեղամիջոցն ընդունած ծխողներին այլեւս չի հաջողվում հաճելի զգացողություններ ապրել:

Քեյփթաունում գտնվող Ստելենբոշի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները վարենիկլին ընդունող 446 չափահասների շրջանում իրականացված հետազոտության շրջանակում ծխողների երկու խումբ են կազմել: Առաջին խմբում ներառված մասնակիցներին նիկոտինի վերմաշկային իրական, իսկ երկրորդ խմբի մասնակիցներին՝ պլացեբոյի էֆեկտ ունեցող սպեղանի է առաջարկվել: 12 օր անց հետազոտության հեղինակները պարզել են, որ երկու միջոցառումների համադրությանը ենթարկված ծխողների 55,4 տոկոսին հաջողվել է հրաժարվել ծխախոտից, իսկ երկրորդ խմբում ներառվածների ընդամենը 40,9 տոկոսն է հաջողության հասել:

Այդուհանդերձ, ծխախոտից հրաժարմանը միտված թերապեւտիկ միջոցառումներից եւ ոչ մեկը հեշտ չի տրվում: Երկու դեղամիջոցների համադրության օգնությանը դիմած ծխողները սրտխառնոցի, անքանության, մաշկային խանգարումների, փորկապության եւ դեպրեսիայի տեսքով կողմնակի ազդեցությունների են ենթարկվել: Իսկ միայն վարենիկլին ընդունողները տարօրինակ երազներից եւ միգրենից են բողոքել: Գիտնականները խոստովանում են, որ կոմբինացիոն բուժումը դեռեւս հետագա հետազոտությունների կարիք ունի՝ համոզվելու համար, որ այն կարող է ծխելուց հրաժարվելու անվտանգ եւ արդյունավետ միջոց ծառայել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել