• Latest news

Կորոնավիրուսը մորից երեխային չի փոխանցվում. կորոնավիրուսով վարակված կանանց երեխաները առողջ են ծնվել

17 մարտի, 2020  20:15

COVID-19 կորոնավիրուսը մորից երեխային չի փոխանցվում: Այս մասին Frontiers in Pediatrics ամսագրում պատմել են չինացի մասնագետները: Նրանք պատմել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում 4 հղի պացիենտների մասին, որոնք առողջ երեխաներ են ծնել:

Նրանց բոլորի անալիզների պատասխանները դրական են եղել: Նրանցից երեքը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, չորրորդը՝ բնական ճանապարհով՝ չնայած նրան, որ այդ պահին 38.3 աստիճան ջերմություն է ունեցել: Երեխաների մոտ ախտանիշներ չեն եղել, բոլոր 4 երեխաներին դուրս են գրել ծննդատնից:

Մասնագետները հայտնել են, որ երեխաների մոտ անհասկանալի ծագման ցան է առաջացել: Երեխաների մեկի մոտ էլ, տախիպնոե է նկատվել, եւ 3 օրվա ընթացքում նա ոչ ինվազիվ մեխանիկական թոքերի օդափոխում է ստացել: Երեխաներից մեկի մոտ էլ մաշկի ցան է նկատվել, սակայն սակայն կորոնավիրուսի թեստ չի անցկացվել, քանի որ ծնողները թույլտվություն չեն տվել: Դուրսգրման  պահին բոլոր երեխաները ողջ եւ առողջ են եղել:

Ավելի վաղ այլ մասնագետները նկարագրել են 9 այլ նման դեպքեր, որոնք ցույց են տվել, որ հիմքեր չկան կարծելու, որ կորոնավիրուսը կարող է մորից երեխային փոխանցվել հղիության կամ ծննդաբերության ժամանակ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է