• Latest news

Ինչպե՞ս ամռանը խուսափել սեզոնային հիվանդություններից

21 հուլիսի, 2014  14:42

Ամռանը մի շարք սեզոնային հիվանդություններ են բնորոշ, որոնցից առավել տարածված են աղիքային վարակները, թունավորումները, խայթոցներից առաջացած խնդիրները եւ վիրուսները: Թե ինչպես խուսափել այս սեզոնային հիվանդություններից, լրագրողներին պատմեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Աղիքային վարակներ

  • Առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել անհատական հիգիենան, քանի որ կեղտոտ ձեռքերը վարակիչ հիվանդությունների եւ աղիքային ինֆեկցիաների տարածման ամենագլխավոր պատճառն են:
  • Մրգերն ու բանջարեղենը պետք է ոչ թե մի քանի վայրկյան ջրի տակ պահել, այլ մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:
  • Կրեմով հրուշակեղենից ամռանը ցանկալի է խուսափել, քանի որ ոչ պատշաճ պայմաններում պահպանված կրեմը կարող է վտանգավոր լինել: Նույնիսկ մեկ ժամ առանց սառնարանի մնալուց հետո կրեմում կարող են զարգանալ եւ բազմանալ տարատեսակ վտանգավոր հարուցիչներ:
  • Չստուգված կաթնամթերք գնելը ցանկալի չէ: Ճիշտ է, գյուղի թարմ կաթը շատ գայթակղիչ է, բայց առանց ջերմային մշակման այն կարող է մի շարք վտանգավոր հարուցիչներ պարունակել, որոնցից է, օրինակ, բրուցելյոզի հարուցիչը:

Թունավորումներ

  • Պատահական վայրերից սունկ չարժե հավաքել, քանի որ Հայաստանում աճող թունավոր սնկերը բավական հեշտ է շփոթել անվտանգների հետ: Սունկ արժե գնել միայն խանութից՝ անպայման ուշադրություն դարձնելով այն բանին, որ սունկը ստուգված լինի մասնագետների կողմից:
  • Ձմերուկից եւ սեխից չթունավորվելու մասին կարող եք կարդալ այս հոդվածում:

Խայթոցներ

  • Անտառներում տարատեսակ միջատների խայթոցներից կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ: Դրանցից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում անտառ գնալիս հագնել երկարաթեւ վերնաշապիկներ, երկար տաբատներ եւ փակ կոշիկներ: Ցանկալի է, որ հագուստը լինի բաց գույնի՝ բնական կտորներից:

Վիրուսներ

  • Տարատեսակ վիրուսային հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետեւել անձնական հիգիենային եւ չլողանալ դեկորատիվ լողավազաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել