• Latest news

Օբաման իր պաշտպանության տակ է առել տրասնգենդերներին

22 հուլիսի, 2014  23:40

Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հրամանագրեր է ստորագրել՝ դաշնային կառավարության եւ կապալառու գործակալությունների կողմից տրանսգենդեր աշխատակիցների նկատմամբ խտրականությունը բացառելու նպատակով: Խոսքը ԱՄՆ աշխատուժի շուկայի մեկ հինգերորդ մասին՝ 28 մլն աշխատակից ունեցող 24 հազար ընկերություններին է վերաբերում: Նախագահի ջանքերով փոփոխված գործադիր նորմատիվները ԱՄՆ առողջապահական ոլորտում իրականացված բարեփոխումները պետական մարմինների եւ դրանց կից գործող ձեռնարկությունների վրա տարածելու միտում ունեն:

«Խոսքը ոչ թե բարոյականության, այլ՝ տաղանդների ներգրավման եւ պահպանման մասին է», - նշել է նախագահը՝ բարեփոխված հրամանների ստորագրման պաշտոնական արարողության ընթացքում: Ճիշտ է՝ նորմատիվ ակտերի համար թիրախ ընտրված կազմակերպությունների մի մասն արդեն իսկ ներքին կանոնակարգ է մշակել՝ նույնասեռականների շահերի պաշտպանությունը ապահովելու համար, սակայն եւս 14 մլն աշխատակիցների իրավունքները մինչ այժմ անպաշտպան են մնում, հաղորդում է Medical Daily-ն:

Առաջին գործադիր նորմատիվը դեռեւս նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից՝ 1965թ.-ին է ստորագրել՝ ռասայական, կրոնական, սեռական եւ ազգային խտրականությունը բացառելու նպատակով: Ավելի ուշ՝ 2002թ. նախագահ Ջորջ Բուշ կրտսերը բարեփոխել էր այն՝ կրոնական խմբերի մասին հավելում անելով: Հիմա էլ խտրականությունների նկատմամբ խոցելի խմբի բնորոշիչների ցուցակում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն է ավելացվել: Մեկ այլ հրամանի բարեփոխմամբ, որի բնօրինակը նախագահ Ռիչարդ Նիքսոնն է ստորագրել (1969թ.), Օբաման դաշնային կառույցների աշխատակիցների նկատմամբ խտրականությունն արգելող բնորոշիչների ցանկին, որտեղ ի սկզբանե ռասայական, կրոնական, գենդերային, ազգային, տարիքային տարբերությունները եւ ֆիզիկական կարողություններն են (հաշմանդամություն) նշվել, գենդերային ինքնության նկարագիրն է ավելացրել: Մինչ այդ նախագահ Բիլ Քլինթոնը հասցրել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող աշխատակիցների պաշտպանությունն ապահովագրել:

Երկրի աշխատանքի նախարարությանը հանձնարարվել է ստորագրված հրամանները 2015թ.-ից գործածության մեջ մտցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել